ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի 11-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համակարգային նորարարության գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը:
Ծրագրի մասնակիցները հաջողությամբ ավարտել են ուսուցիչների առաջնորդության ակադեմիան, որը 7-շաբաթյա վերապատրաստման ծրագիր է, ստացել են 30 կրեդիտի հավաստագրերը և արդեն տեղափոխվել են համայնքներ՝ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերի դպրոցներում ուսուցչական աշխատանք կատարելու նպատակով: Ծրագրի մասնակիցների թվում նաև առաջատար IT ընկերությունների աշխատակիցներ են, որոնք համատեղության կարգով դասավանդելու են դպրոցներում՝ խթանելով երեխաների հետաքրքրությունը բնագիտական և ՏՏ առարկաների նկատմամբ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է ուսուցիչների ներգրավմանը, դասավանդման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և նոր մոտեցումների տարածմանը։
Ժաննա Անդրեասյանը ծրագրի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարբեր համայնքներում ուսուցչական աշխատանք ծավալելու պատրաստակամության համար։
«Ծրագրի շրջանակում դպրոցներում ներգրավվում են ոչ միայն ուսուցիչներ, այլև առաջնորդներ, որոնք իրենց օրինակով, նախաձեռնողականությամբ և աշխատանքի ոճով փոխում են միջավայրը, նպաստում նոր մշակույթի ձևավորմանը։ Շատ հաճախ ձեր ներկայությունը դառնում է այնպիսի փոփոխությունների մեկնարկ, որոնք շարունակվում են նաև ձեր հեռանալուց հետո: Վստահ եմ, որ առաջիկա տարին լինելու է բացահայտումների շրջան. ձեր եռանդն ու հանձնառությունը թույլ կտան հաղթահարել դժվարությունները։ Տարվա ավարտին ձեր աշխատանքի արդյունքը կտեսնեք երեխաների աչքերում, իսկ դա ամենաթանկ պարգևն է ուսուցչի համար», – նշել է նախարարը՝ դիմելով հանդիպման մասնակիցներին։
Նա կարևորել է նաև ուսուցիչների առաջարկները և դիտարկումները պետական կրթական քաղաքականության կատարելագործման գործում։ Այս համատեքստում նախարարը կոչ է արել ծրագրի մասնակիցներին ակտիվորեն օգտվել նաև պետության կողմից ընձեռված հնարավորություններից՝ մասնակցելով կամավոր ատեստավորմանը, որը հնարավորություն կտա բարձրացնելու վարձատրությունը՝ շարունակելով ուսուցչական հետագա աշխատանքը։
Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչին և բովանդակային փոփոխություններին՝ նախարարն առանձնացրել է ինքնավարության սկզբունքը․
«Մենք ցանկանում ենք, որ դպրոցները լինեն նախաձեռնող և ունենան կարողություններ՝ հարցերը քննարկելու, որոշումներ կայացնելու համար։ Կարևորում ենք մանկավարժական ինքնավարության զարգացումը, որպեսզի մեր ուսուցիչները հստակ իմանան իրենց իրավունքները և ունենան ազատություն՝ որոշելու դասագրքի ընտրությունը, կիրառվող մեթոդները, դասերի պլանավորումն ու մյուս բոլոր մանկավարժական հարցերը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև պատրաստակամություն՝ սովորելու միմյանցից, կիսվելու փորձով և միասին ձևավորելու առողջ ու համագործակցային միջավայր։ Վստահ եմ, որ առաջնորդությունն այն առանցքային հմտություններից է, որը պետք է ձևավորել ուսուցիչների և տնօրենների շրջանում՝ մանկավարժական ինքնավարության լիարժեք իրականացման համար»։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Մարգարիտա Խամոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար․ «Ուրախ եմ, որ մենք միևնույն նպատակն ենք հետապնդում՝ դպրոցներում ու համայնքներում ունենալ մարդիկ, որոնք առաջին քայլն են անում փոփոխության համար»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները պատմել են իրենց սպասելիքների, ծրագրերի և ՀՀ տարբեր մարզերում աշխատելու նպատակների մասին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան