ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ մասնավորի հետ համագործակցությամբ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ նախատեսված է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզահամալիրի կառուցում, որը պարտադիր պետք է ներառի խաղային մարզադահլիճ, տարբեր մարզաձևերի զարգացման համար լողավազան, ֆիտնես սրահ՝ ծառայելով հանրության շրջանում ֆիզիկական առողջ ապրելակերպի տարածմանը և սպորտի զարգացմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մարզահամալիրներում նախատեսված է նաև սրճարանային հատվածի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, ինչը շատ բնակավայրերում կարող է դառնալ նաև ժամանցի նոր միջավայր՝ խթանելով հանրային նոր մշակույթ։
«Ակնհայտ է, որ ֆիզիկական առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, և այդ ենթակառուցվածքների զարգացումը, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և հետագա արդյունավետ շահագործման խնդիրները, նպատակահարմար է իրականացնել մասնավորի հետ համատեղ՝ ներգրավելով ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին»,- ասել է ԿԳՄՍ նախարարն՝ ընդգծելով, որ համագործակցության քննարկման նպատակով նախաձեռնվել է բաց հրավեր ոլորտի կազմակերպություններին, որին շուրջ 30 կազմակերպություն է արձագանքել:
Մրցակցային ընտրության արդյունքում համագործակցությունն իրականացվելու է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:
Ներկայացնելով նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ընկերությունը մինչև 2025 թ. տարվա ավարտը պետք է տրամադրի տիպային մարզահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք մշակվում են ընկերության միջոցներով և պատվիրակմամբ՝ հաշվի առնելով մարզական ծառայությունների կազմակերպման ոլորտում նրանց փորձառությունը և նախագծման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունները: Համալիր փորձաքննությունից հետո դրանք կդառնան տիպային նաև մյուս վայրերում մարզահամալիրների կառուցման համար։ Ձեռք բերված մեկ տիպային նախագծով Արարատ համայնքում կկառուցվի սպորտային համալիր, որը կտեղակապվի նաև մյուս երկու վայրերում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների գործընթացի կազմակերպում և իրականացում (հեղինակային հսկողությունը կիրականացվի նախագծողի կողմից), ինչի արդյունքում Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կկառուցվեն սպորտային համալիրներ։ Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է ընկերության կողմից միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնում և կառուցված սպորտային համալիրների ամբողջովին կահավորում։ Երկրորդ փուլը կիրականացվի մինչև 2027 թվականի ավարտը։ Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Պլանավորված է նաև գույքի պարբերական թարմացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով շահագործման առանձնահատկությունները:
Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է՝ մինչև 2027 թվականի ավարտը կառուցված սպորտային համալիրները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ընկերությանը՝ մինչև 20 տարի ժամկետով։
«Ծրագրով ներկայացվում են նաև մարզահամալիրների շահագործման ընթացքում ընկերության և պետության պարտավորությունները: Մասնավորապես ընկերությունը հոգալու է աշխատակիցների վարձատրության և շահագործման այլ հարցերը, իսկ պետությունը մասնակցելու է ֆինանսավորմանը՝ միջոցներ տրամադրելով կոնկրետ խմբերի մարզաձևերով զբաղվելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ արդեն ընթացքում են նաև մարզահամալիրների համար հողահատկացման աշխատանքները. Արարատի մարզում համապատասխան հողահատկացումն արված է, Եղեգնաձորում և Մարտունիում տարածքները տեղորոշված են:
«Այս ձևաչափով համագործակցությունը կհանդիսանա փորձնական և հնարավորություն կտա նաև այլ համայնքներում կառուցել նմանատիպ մարզահամալիրներ՝ համագործակցելով նաև այլ ընկերությունների հետ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ՀՀ մարզերում առողջ ապրելակերպի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, նշել է՝ ծրագիրը շրջադարձային է: Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը՝ պայմանների մրցունակության և գրավչության բարձրացման նպատակով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան