ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արարատյան բակալավրիատ ծրագիրը, որն իրականացնում են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ: Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ երեք տարի առաջ սկսվել է լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ: Նրա խոսքով` Արարատյան բակալավրիատը ներդնելով որպես Գերազանցության ծրագիր` պետությունը նպատակ է հետապնդում այն տարածել կրթական ողջ համակարգում և հասանելի դարձնել բոլոր հայ դպրոցականներին: Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ Արարատյան բակալավրիատ ծրագրի ներդրման փուլը սկսվել է ՀՀ մարզերից, որը կտարածվի ողջ հանրապետությունում` նախևառաջ պահպանելով ծրագրի որակը:
«Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյն իր հերթին նշել է, որ Արարատյան բակալավրիատ ծրագիրը կարճ ժամանակահատվածում միջազգային ճանաչում է ստացել և արձանագրել տպավորիչ արդյունք` մեծ ուշադրություն դարձնելով կրթության որակին: Նա իր գոհունակությունն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ` ընդգծելով, որ հպարտ է ծրագրի շրջանակում համագործակցության համար: Դեն Բռեյը նշել է, որ ծրագրի արդյունավետ ներդրման գործում կարևոր է ԿԳ նախարարության դերը: Նրա խոսքով` Արարատյան բակալավրիատի քննական համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին: «Այս համատեքստում կարևորվում է քննությունների անցկացման հավաստիությունը, վստահելիությունը և արդարությունը: Քեմբրիջի համալսարանին հարյուր հիսուն տարի է պահանջվել` քննությունների գնահատման համապատասխան համակարգ ստեղծելու համար. Արարատյան բակալավրիատին հաջողվել է Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ մեկ տարում հասնել բարձր որակի: Այս ծրագրի շրջանակում գնահատական ստանալը նույնքան բարդ է, որքան միջազգային այլ բարձրորակ քննական որակավորումներում»,-նշել է Դեն Բռեյը` ընդգծելով, որ որակավորումների միջազգային ճանաչումը առհասարակ մի գործընթաց է, որը չի ավարտվում և կրում է շարունակական բնույթ: «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրենը նաև հավելել է, որ կրթական բարեփոխումների իրականացման ժամկետները պետք է համադրելի լինեն դրանց որակի հետ` կարևորելով Արարատյան բակալավրիատի սահուն աստիճանական ներդրման տրամաբանությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արարատյան բակալավրիատ ծրագրին վերաբերող այլ հարցերի:
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց