Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։
Խորհրդակցության մեկնարկին նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները: Կոտայքի մարզի մանկավարժներին, որոնք անցած ուստարվա ընթացքում հաղթել են «Ամսվա լավագույնները» մրցույթում, հանձնվել են ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր։
Խոհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին՝ անդրադառնալով մասնավորապես ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները մեծ ակտիվությամբ են մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Կոտայքի մարզում ատեստավորում է անցել 830 ուսուցիչ (588-ը ստանում է հավելավճար)․ գրանցած արդյունքներով մարզը հանրապետությունում առաջատարներից է։ Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ կամավոր ատեստավորման հայտագրումն այժմ ընթացքի մեջ է և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ հույս հայտնելով, որ մարզի ուսուցիչներն այս տարի ևս ակտիվ մասնակցություն կցուցաբերեն գործընթացին։
Անդրադառնալով գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝ նա ընդգծել է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։ Նոր ուստարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացումը՝ նշելով, որ դրանք հիմք են հանդիսանալու հաստատությունների ֆինանսավորման համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնությունը միտված է դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտի ապահովմանը։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմներ։
Նշվել է, որ ՀՀ կառավարության՝ 300 դպրոցի վերակառուցման ծրագրի շրջանակում Հրազդանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցը սեպտեմբերից կբացի դռները շուրջ 530 աշակերտի համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կոտայքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան