ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:
Այցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:
Նախարարին ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան երիտասարդներ, անցկացվում են ինտելեկտուալ, ժամանցային խաղ-մրցույթներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ տարաբնույթ ծրագրեր։ Միջոցառումների ընթացքում երիտասարդները նաև իրազեկվում են երիտասարդական պետական քաղաքականության և ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ: Երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար այցեր են կազմակերպվում մարզի հանրակրթական դպրոցներ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղեկացնելու կենտրոնի գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին, ինչի արդյունքում մեծանում է երիտասարդների հետաքրքրվածությունը և հաճախելիությունը:
Նախարարը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է՝ երբվանից են հաճախում կենտրոն, ինչ դիտարկումներ ունեն, որքանով են արդարացվում նրանց սպասելիքները և այլն։ Նա շեշտել է, որ կառույցի հետագա գործունեությունը լավարկելու տեսանկյունից երիտասարդների կարծիքը կարևոր է։
«Շատ ուրախ եմ, որ երիտասարդները հետաքրքրված են կենտրոնի գործունեությամբ և ակտիվորեն հաճախում են՝ մասնակցելով իրենց հետաքրքրող ծրագրերին կամ պարզապես կազմակերպելով իրենց հետաքրքիր ժամանցը: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կձևակերպեն իրենց ցանկությունները և կգնան դրանց իրագործման ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կոչ անելով ներկաներին իրենց ընկերներին ևս ներգրավել այցերին:
Կենտրոն այցելող երիտասարդները պատմել են իրենց տպավորությունների, հետաքրքրությունների շրջանակների մասին և ընդգծել, որ արդեն հասցրել են կենտրոնի համար կանոններ սահմանել ու հետևել դրանց:
Նախարարն այցելել է նաև Արտաշատ, որտեղ ևս նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել: Համայնքի ղեկավարի՝ Կառլեն Մկրտչյանի հետ պաշտոնյաները շրջել են տարածքում, քննարկել առաջիկա անելիքները: Կարևորվել է ստեղծվող երիտասարդական կենտրոնի հասանելիության և շահառուների կարիքներին նպատակային արձագանքելու խնդիրը:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը ՀՀ մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն, որոնցից 8-ն արդեն բացվել և գործում են, ևս 6-ը կբացվեն մինչև տարեվերջ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց