ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր

Օգոստոսի 25, 2025
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:

Տերտերյանը մեկնարկում 6:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ասիայի Մ20 տարեկանների հաղթող ղազախ մրցակցին: Քառորդ եզրափակչում Տերտերյանն ուժեղ է գտնվել բուլղարացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը ևս դուրս է եկել Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի հաղթողի կոչման համար:

Նախօրեին Հայաստանի թիմից Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալին է արժանացել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն