Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։
Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած սյունեցի մանկավարժներին։ Ամոփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Սյունիքի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 751 շրջանավարտ, քննություններին ներկայացել է 730-ը, նրանցից 550-ն ընդունվել է բուհ, որոնցից 102-ը՝ անվճար։
Խորհդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված ու գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝ ընդգծելով, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։ Նոր ուսատարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ֆինանսական և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջական և ճշգրիտ լրացումը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հանդիսանալու հաստատությունների ֆինանսավորման համար։
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2025-2026 ուստարին հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են նախատեսվում։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, որ անցած ուսումնական տարին Սյունիքի հանրակրթական հաստատություններն ավարտել են հաջողություններով ու նոր ձեռքբերումներով։ Նա հույս է հայտնել, որ աշխատաքները հաջողությամբ կկատարվեն նաև նոր ուսումնական տարում։ Ներկաները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց