2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոլորտում իրականացված և նախատեսվող աշխատանքներին: Նա նշել է, որ ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրում Գեղարքունիքի մարզի 38 դպրոց է ընդգրկված, որոնցից երեքում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 24-ը, այդ թվում՝ հիմքից կառուցվող 7 կրթահամալիր, գտնվում է շինարարության փուլում:
2025 թ. Գեղարքունիքի մարզում շահագործման են հանձնվել Երանոսի, Ծովասարի, Վարդենիկի, Աստղաձորի նախադպրոցական հաստատությունները, Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը: Նախատեսվում է առաջիկայում շահագործման հանձնել նաև Վարդենիսի և Բանավանի մանկապարտեզները: Շինարարության փուլում են Գեղամասարի, Արծվանիստի, Բերդկունքի, Խաչաղբյուրի մանկապարտեզները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների՝ միասնական քննություններում արձանագրած արդյունքներից. հայտագրվել է 897 շրջանավարտ, մասնակցել է 877-ը, իսկ բուհ է ընդունվել 509 դիմորդ: Առավել շատ՝ 116 դիմորդ, ընդունվել է Երևանի պետական համալսարան, 65 դիմորդ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, 50-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Գեղարքունիքի մարզից դիմորդներն ընդունվել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Բրյուսովի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում ատեստավորում է անցել 422 ուսուցիչ:
Խորհրդակցության շրջանակում քննարկվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ընթացքին, դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, քննությունների նոր ձևաչափին (4-րդ և 9-րդ դասարաններում), երկարօրյա ծառայության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն նախատեսված է առաջադիմության խնդիր ունեցող սովորողների համար, ուստի կարևոր է, որ դպրոցները ծրագիրն իրականացնեն առավել արդյունավետ՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։
Նշենք, որ խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները նախ ծանոթացել են էքսպոյի նախագծերին, զրուցել միջոցառման մասնակից աշակերտների և ուսուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները-2024-2025» անվանակարգի հաղթող 6 ուսուցիչների և 1 մանկապարտեզի տնօրենի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան