ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են «Դպրոցական տեսուչ» ծրագրի արդյունքները

Հունիսի 29, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ոստիկանության համագործակցության շրջանակում 2010 թվականից ավագ դպրոցներում ներդրվել է ոստիկանության տեսուչների ինստիտուտը: Ներկայումս հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցներում աշխատում են 63 ոստիկանության տեսուչներ:

Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների  և ավագ դպրոցների մի խումբ տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ավագ դպրոցներում ոստիկանության տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը:

Քննարկման ժամանակ հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա ներկայացրել է 2016-17 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատող տեսուչների իրականացրած աշխատանքների վիճակագրական տվյալները:

 ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն իր խոսքում կարևորել է փոխադարձ վստահության ձևավորումը՝ ոստիկանության տեսուչների, մանկավարժների և աշակերտների միջև. «Ոստիկանի ներկայությունը դպրոցում նպաստում է ոստիկանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանը, որը շատ կարևոր է առողջ հասարակության ձևավորման համար: Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ հասարակության իրավագիտակցության բարձրացմանը միտված քայլերը սկսվեն դպրոցից, որտեղ ձևավորվում է քաղաքացին»,- նշել է Ա. Արշակյանը և հավելել, որ  ոստիկանի ինստիտուտի ներդրման առնչությամբ  դպրոցներից ստացվող արձագանքները դրական են, ինչը նշանակում է, որ համագործակցությունը տվել է դրական արդյունք: Քննարկմանը մասնակից տնօրենները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկները:

Նշենք նաև, որ  ՀՀ ԿԳՆ և ոստիկանության համատեղ ջանքերով հրատարակվել է գործառնական մեթոդական ձեռնարկ, որը երաշխավորվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…