ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

Հուլիսի 31, 2025
Լուրեր կազմակերպություններից

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ առաջ աճուրդի էր հանել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով), որը բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք է: Հայ մատենագրության մեջ սա Աստվածաշնչի կաթողիկէ կամ ընդհանրական թղթերի ինքնուրույն առաջին մեկնությունն է:

Ձեռագրի թերթերից մեկը տարիներ առաջ հայտնվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուստի ձեռագրի ամբողջացումը կարևոր է և խորհրդանշական աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման առումով:

Ձեռագրի ձեռքբերման՝ շուրջ ամիսներ տևած բանակցությունների արդյունքում արժեքը նվազեցվել է՝ հասցնելով 200 հազար եվրոյի (շուրջ 93 մլն դրամ), ինչը պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու ցանկությամբ:

Մատենադարանը նախաձեռնել է նաև քննական բնագրի կազմության աշխատանքները, և նշված մատյանը էապես կնպաստի գիտական հետազոտության լիարժեքությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: