ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. Լ. Մկրտչյան

Հունիսի 27, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թոմաս Շրափելին:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը կարևորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարևորվող քաղաքացիական կրթությունը, որի հիմքում ընկած է ժողովրդավարության զարգացումը, առաջնահերթություն է Հայաստանի համար:  Ընդծելով, որ քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցական ծրագրերում ներառված է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, ԿԳ նախարարը կարևորել է հիմնադրամի աջակցությունը այս հարցում «Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. սա մեզ համար պատմականորեն ձևավորված քաղաքական և քաղաքակրթական համոզմունք է»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պատմականորեն գտնվելով քաղաքակրթությունների հատման խաչմերուկում, լինելով մահմեդական երկրներով շրջապատված քրիստոնյա երկիր, հասկացել է, որ հանդուրժողականությունն այլընտրանք չունի: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում եվրոպական կրթական մոդելի ներդրման ուղղությամբ կատարված բարեփոխումները՝ Լ. Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի կրթական պլատֆորմը բաց  և ներառական է տարբեր կրթական ծրագրերի համար. «Մենք համոզված ենք, որ կրթությունը մեր քաղաքակրթական անկախությունն ամրապնդելու բացառիկ շանսն է»,- ընդգծել է ԿԳ նախարարը:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ  իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը: 

Նշենք, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ներկայացված է 2008 թվականից և իր գործունեությամբ  նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացմանը: 2017թ. մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործում: Ձևավորված համատեղ աշխատանքային խմբի կողմից հասարակագիտության առարկայի թեմաներին և չափորոշիչներին համապատասխանող ուսումնաօժանդակ ձեռնարկ է թողարկվելու, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվելուց հետո, կփորձարկվի մի քանի ավագ դպրոցներում և մեկ քոլեջում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: