Այսօր կայացել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրի առաջին շրջանավարտների ավարտական հանդիսության արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան 5000 տարվա աշխարհընկալման հիմքը հայտնի եռանկյունին էՙ անհատնՙ իր իրավունքներով և պատասխատվությամբ, այդ անհատներից կազմված ընտանիքը և ընտանիքների միությունը ազգի ձևով: Այս հիմքով է մարդկությունը շարունակում իր ճանապարհը: Այս գաղափարախոսության հիմքի վրա է գործում այս կրթօջախը: Ճանապարհ ենք դնում մեր երեխաներին, որոնք կյանք են մտնում բարդ մարտահրավերների պայմաններում և շատ կարևոր է, որ երեխաները տարբերակեն առաջնայինը և երկրորդայինը, հասկանան և ընդունեն պարտությունըՙ իրենց մտքում ունենալով հաղթանակը: Այս գաղափարական հիմքի վրա է մեր կրթական համակարգը կառուցված: Կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ իրենց բաժին նավակը նավարկելու է գետակի մեջՙ ի վերջո մեր հայկական նավը տանելով մեծ ծով, որը ի զորու կլինի դիմակայել մեծ ճամփորդության հզոր ալիքներին և մեր ազգային երազը կդարձնի իրականություն»: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանըՙ տարիներ շարունակ կրթական համակարգի կողքին լինելու համար:
Հանդիսությանը ներկա են եղել նաև Ռաքել Դինքըՙ «Ակոս» թերթի խմբագիր, երջանկահիշատակ Հրանտ Դինքի այրին, բարերարների Էդվար և Քամելա Ավետիսյանները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Արհեստական բանականության սրընթաց զարգացումն արմատապես փոխում է կրթական միջավայրը, և ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր ուղղված է հենց էսսեի ժանրին: Երբ ԱԲ գործիքները (ChatGPT, Claude և այլն) կարող են վայրկյանների ընթացքում…
Հարգելի՛ գործընկերներ, Մեր՝ ուսուցիչներիս յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք և անգամ աննկատ վերաբերմունքը աշակերտի համար հզոր հայելի է, որում նա տեսնում է իրեն: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մենք բոլորս…
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց