ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Դիլիջանում մասնակցել է «Ձեռներեցություն» խորագրով համաժողովին։
Միջոցառումը կազմակերպվել է «Ակցիա սովի դեմ» (Action Against Hunger) կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների և համայնքի սոցիալապես խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը և զբաղվածության խթանմանը» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Իջևան և Դիլիջան համայնքներում՝ ՀՀ կառավարության ծրագրով հիմնված Դիլիջանի «Դուկո» և Իջևանի «ԼՈՖԹ» երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը միտված է երիտասարդական կենտրոնների երիտասարդների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ խոցելի խմբերի, երիտասարդների շրջանում սոցիալ-տնտեսական ինտեգրման աշխատանքների արդյունավետ և համակարգված իրականացմանը՝ օգտագործելով «Ակցիա սովի դեմ» կազմակերպության մշակած «Shuttle» մեթոդաբանությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ընդգծմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման և ինքնաիրացման նպաստավոր պայմանների ու միջավայրի ձևավորումն է, որն ամրագրված է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքում:
Կարևորելով Դիլիջանի «Դուկո» և Իջևանի «ԼՈՖԹ» կենտրոնների գործունեությունը՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է․ «Երիտասարդական կենտրոնները պետք է ծառայեն որպես երիտասարդների կարողությունների զարգացման, ինտելեկտուալ և ստեղծարար ժամանցի կազմակերպման միջավայր՝ միաժամանակ նպաստելով երիտասարդների ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում։ Պետության տեսանկյունից կարևոր է նաև, որ կենտրոնները մասնակցություն ունենան այլ կառույցների կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերում»։
Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը շեշտել է ձեռներեցության խթանմանը, զբաղվածության ապահովմանը և գործազրկության դեմ պայքարին ուղղված «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների և համայնքի սոցիալապես խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառմանը և զբաղվածության խթանմանը» ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ այն ուղղված է ոչ միայն երիտասարդների մասնագիտական և տնտեսական ինքնաբավությանը, այլև նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին: Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կընդլայնվի և կնպաստի այլ համայնքներում երիտասարդների՝ ձեռներեցության գործընթացներում ընդգրկմանը, ինչպես նաև երիտասարդների առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ աջակցելով նրանց ինքնակազմակերպվել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ բնակավայրի զարգացմանը։
ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը մեկնարկել է շուրջ 1,5 տարի առաջ Դիլիջանի և Իջևանի երիտասարդական կենտրոններում: Ծրագրի շրջանակում երիտասարդները ձեռք են բերել հմտություններ, որոնք կխթանեն նրանց ձեռնարկատիրական մտածողությունը, ինչպես նաև կօգնեն ավելի ինքնավստահ ու նպատակադրված մուտք գործել աշխատաշուկա: ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետը նշել է, որ ծրագրի ընթացքում երիտասարդական աշխատողները ևս մասնակցել են վերապատրաստումների և դասընթացների՝ ձեռք բերելով կարևոր հմտություններ ու գիտելիքներ։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քասախյանը, «Ակցիա սովի դեմ» (Action Against Hunger) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:
Նույն օրը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն այցելել են նաև Տավուշի մարզում գործող և նոր կառուցվող երիտասարդական կենտրոններ, ծանոթացել իրականացվող բովանդակային ծրագրերին, ինչպես նաև շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան