ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 18, 2025
Մշակութային լուրեր

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, «Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունելով ներկաներին՝ նշել է՝ սերը Ազնավուրի կյանքն ու արվեստը բնորոշող գլխավոր զգացմունքն է։

«Սիրով լցված է ցանկացած դրվագ, իրավիճակ, ստեղծագործություն, երաժշտություն և տող։ Մենք այդ սերը նյութականացնելու և մարմնավորելու ևս մի հնարավորություն ենք ստանում այստեղ՝ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որն առաջին հերթին մշակութային հրապարակ է՝ շրջապատված կինոթատրոնի, թատրոնի և Նկարիչների միության կառույցներով: Բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձանն ունենալը շատ ներդաշնակ են։ Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այդպես էլ Ազնավուրն իր գործունեությամբ շարունակում է միավորել մեզ, և սա թերևս ամենամեծ գնահատականն է։

Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը շատ առանձնահատուկ է մի բանով․ նա յուրաքանչյուրիս հարազատ է յուրովի։ Հազվադեպ է պատահում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության զգացում ունենան մեկի հանդեպ, ում կյանքում գուցե երբեք չեն հանդիպել։ Հարազատության զգացումը ձևավորում է առանձնահատուկ վերաբերմունք, ինչպես Ազնավուրի, այնպես էլ նրա արձանի հանդեպ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի Ազնավուրի իր պատկերն ու ընկալումը, որովհետև մենք նրա երգերի ներքո սիրահարվել, ուրախացել և տխրել ենք՝ ապրելով մեր կյանքի տարբեր իրավիճակները: Վստահ եմ, որ արձանը նաև այս տեսանկյունից հետաքրքիր քննարկում կբերի․ Ազնավուրին թերևս կարելի էր պատկերել տարբեր ձևերով, բայց պատկերվել է հենց այսպես։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի մշակութային դաշտում ծավալվի քննարկում, հնչեն մասնագիտական դիտարկումներ, և հնարավորություն ստեղծվի խոսելու արվեստի մասին:

Ազնավուրի հարյուրամյակի առիթով Կառավարությունը ձևավորել էր հոբելյանական հանձնաժողով․ նրա ընտանիքի հետ միասին մի շարք միջոցառումներ են իրականացվել։ Հուսով եմ՝ արձանի բացմամբ նույնպես կկարողանանք ներկայացնել մեր գնահատանքը, նվիրվածությունն ու սերն առ մեծ արվեստագետը, առ մեծ մարդը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին կարևոր նախաձեռնության իրականացման համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվում է արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում։

«Շառլ Ազնավուրը՝ ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, դարձավ համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկը։ Հազարից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ՝ ավելի քան 90 երկրում։ Նա այն մարդն էր, որի արվեստը ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այն մարդը, որի արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրության»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ արձանի բացումը ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

«Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հյուրանոցում: Նա սիրում էր պատշգամբից նայել այս հրապարակին, որը լեցուն է կյանքով և պատմությամբ։ Հիրավի շատ հուզիչ է, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,- ողջունելով ներկաներին ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Նրա խոսքով՝ Ազնավուրը սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով, և դա արտահայտվում էր ոչ միայն բառերով, այլև գործունեությամբ:

«Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Հայրս հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, մշակույթին ու ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի իր ընտանիքը ժամանի և հաստատվի այստեղ՝ ապրեցնելով և իրականություն դարձնելով իր գաղափարները»,- նշել է Նիկոլա Ազնավուրը և հավելել, որ արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Ազնավուրի արվեստը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունելով ներկաներին՝ նշել է՝ Երևանի սրտում տեղադրված Շառլ Ազնավուրի արձանը միաձուլում է մեծ արվեստագետի ինքնությունները՝ Ֆրանսիան և Հայաստանը:

«Շառլ Ազնավուրը միշտ սիրում էր հիշեցնել, որ 100%-ով հայ է և 100%-ով ֆրանսիացի։ Նրան հարգանքի տուրք ենք մատուցում և պատվում թե՛ Ֆրանսիայի, և թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում։ Երևանում, որտեղ շատ հաճախ հնչում են Ազնավուրի երգերը, այդ ամբողջը կհամեմվի, կհամալրվի նրա մշտական ներկայությամբ՝ արձանի միջոցով»,- նշել է դեսպանը և շնորհակալություն հայտնել Շառլ Ազնավուր երևույթին հավատարիմ մնալու համար:

«Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմել է արձանի ստեղծման մեկ ու կես տարվա պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործին: «Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ մեկ ու կես տարի ընկերություն անել»,- ասել է Դավիթ Մինասյանը՝ խոսելով ստեղծագործական մտահղացման մասին:

«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։

Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Չափսը՝ 3350x2500x1820 մմ, քաշը՝ 1850 կգ: Ստեղծվել է 2025 թվականին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան