ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի 10-ամյակին նվիրված միջոցառմանը

Հուլիսի 17, 2025
Լուրեր կազմակերպություններից

Երևանում և մարզերում հուլիսի 14-18-ն անցկացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շաբաթը, որը նվիրված է կազմակերպության 10-ամյա գործունեությանն ու անցած ուղուն: Հնգօրյա այս հավաքը միտված է ուսուցիչ-առաջնորդների, աշակերտների, գործընկերների ու աջակիցների համախմբմանը։

Շաբաթվա շրջանակում այսօր տեղի ունեցած միջոցառմանը որպես բանախոս մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, դեսպաններ, կրթության ոլորտի փորձագետներ, ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անդամներին հիմնադրման 10-ամյակի առիթով՝ ընդգծելով կազմակերպության հետ համատեղ արդյունավետ աշխատանքն ու կարևոր ծրագրային նախաձեռնությունները՝ միտված կրթության համակարգի վերափոխմանը. «Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է։ Այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում՝ որպես գլխավոր գաղափար, որի շուրջ, ընդհանրապես, կառուցված են նպատակային ծրագրերը»:

Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամի աշխատանքը խիստ նկատելի է այն դպրոցներում, որոնցում աշխատում են կազմակերպության կողմից գործուղված ուսուցիչները՝ որպես օրինակ բերելով Ալավերդու ջրհեղեղից հետո այդ քաղաքի դպրոցներում աշակերտների հետ հանդիպումը. «Կախված նրանից, թե ինչպես ենք աշխատում երեխաների հետ, էապես փոխվում են իրավիճակներին արձագանքելու նրանց հնարավորություններն ու հմտությունները։ Այն դպրոցում, որտեղ տեսա հիմնադրամի նախընթաց աշխատանքը, երեխաները խմբային էին կիսում իրենց էմոցիաները, աջակցում միմյանց, կարողանում իրավիճակից դուրս գալու ելքեր մատնանշել։ Սա կոնկրետ արդյունք է. երբ խոսում ենք ծրագրերից, կարևոր է, որ դրանք լինեն ոչ միայն թվերով, այլ հենց այսպիսի ազդեցություններով»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սերունդ» ծրագրին, որն ուղղված է դպրոցներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների բարելավմանը. «Դպրոցի սոցիալ-հոգեբանական միջավայրի վերափոխմանն ուղղված «Սերունդ» ծրագիրը կարող է ընդլայնվել` հաշվի առնելով արդյունքն ու դրական արձագանքները։ Կրթության ոլորտում միայն ակադեմիական միջավայրի բարելավումը չի կարող ցանկալի արդյունք ապահովել, եթե զուգահեռաբար չունենանք ապահով միջավայր, որտեղ երեխաները սովորում են սիրով և լավ են զգում։ Կարծում եմ, որ «Սերունդ» ծրագիրը միջավայրի բարելավման մասին է»:

Կրթության հասանելիության ապահովման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է հատկապես գյուղական բնակավայրեր ուսուցիչների գործուղման ծրագիրը՝ ուղղված հենց դպրոցներում սոցիալ-հոգեբանական, համագործակցության միջավայրերի ամրապնդմանը:
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ համավարակի և հետպատերազմյան իրավիճակում հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետևողական գործընթացը հնարավոր է դարձել միայն համատեղ աշխատանքի և գործընկերության շնորհիվ: «Պետության հետ աշխատանքը և պետական քաղաքականության մշակմանն աջակցությունը պահանջում են նաև ինստիտուցիոնալ նրբանկատության և պետական շահի գիտակցում, որը միշտ տեսնում ենք մեր գործընկերության շրջանակում: Վստահ եմ, որ այս որակյալ գործընկերությունը մեզ առաջ է տանելու, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ՝ առաջին հերթին մեր երեխաների զարգացման և որակյալ կրթության ապահովման առումով»,- ասել է նախարարն ու շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեմ Սիմոնյանը և հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին ներկա է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան