Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր, կինոգործիչներ։
Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ «Ոսկե ծիրանը» 22-րդ անգամ վերադարձել է հարազատ կինոյի տուն՝ դառնալով մեր կյանքի անբաժանելի մասը։ «Կարծում եմ՝ այլևս չենք պատկերացնում ամառն առանց «Ոսկե ծիրանի». փառատոնը, թերևս, ամենասպասված իրադարձություններից է։ Վստահաբար, «Ոսկե ծիրանը» դարձել է կինոյի աշխարհում մեր փառատոնային անձնագիրը և այցեքարտը, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին։ Սկզբում այդ նախաձեռնությանը գուցե թերահավատորեն են մոտեցել, սակայն այսօր արդեն այն հաստատուն տեղ է գրավել միջազգային տարբեր հարթակներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ նմանօրինակ ֆիլմերը հասանելի են դառնում հայ հանրությանը։ ««Ոսկե ծիրանը» դարձել է մի հարթակ, որտեղ հանդիսատեսն առնչվում է կինոյի նորույթներին։ Այսօր մի ֆիլմ ենք դիտելու, որը լայն հանրությանը դեռևս հասանելի չէ։ Կինոն միջազգային երևույթ է, որի զարգացումն անմիջականորեն առնչվում է միջազգային գործընթացներին և այդ բնագավառի նորարություններին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է՝ կինոյի ոլորտում վերջին տարիներին ակտիվություն է նկատվում․ բազմաթիվ ֆիլմեր և տաղանդավոր մարդիկ իրենց արժանավոր տեղն են զբաղեցնում ամենատարբեր հարթակներում։
«Մեր ֆիլմերը ներկայացված են միջազգային ամենահեղինակավոր փառատոներում։ Ուրախ եմ, որ պետական քաղաքականությունը միտված է կինոարտադրության աջակցությանը։ Օրենսդրական նոր փոփոխությունները, վստահ եմ, նոր տեմպ են հաղորդելու ստեղծարար արդյունաբերությանը` ճանապարհ բացելով տաղանդավոր կինոգործիչների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել կինոյի ոլորտում համատեղ արտադրության համար ներդրումների վերադարձի հնարավորությանը։
Նա համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարիներին «Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրվելու են նաև ներդրումների մասնակի վերադարձի ծրագրի շահառու ֆիլմերը։ ԿԳՄՍ նախարարը փառատոնին հագեցած և հաճելի ընթացք է մաղթել՝ հույս հայտնելով, որ դիտումներն ու քննարկումները դառնալու են նոր նախաձեռնությունների և հետաքրքիր գաղափարների հարթակներ։
Փառատոնի հանդիսավոր մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի անունների, և այս տարին ևս բացառություն չէ։ Փառատոնին միացել են միջազգային մեծություններ, բազմաթիվ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրից։ Այս մարդիկ ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում է սերը կինոյի հանդեպ»։
Ներկաներին ողջունել են նաև փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և հրավիրյալ ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Նա համաշխարհային կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնել է Ամիր Նադերիին։ Վերջինս Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։
«Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,- նշել է Նադերին։
«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:
Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:
Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20 -ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Ձևավորող գնահատումը որպես ընթացիկ գնահատման փուլ
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց