ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սևանում տեղի է ունեցել Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը

Հուլիսի 14, 2025
Մշակութային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:

Վարչապետին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։

Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…