Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։
Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․ «Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է․ նա խոսում է այն ամենի մասին, ինչը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը, առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։
Նախարարն ընդգծել է նաև, որ ցուցադրության արդիականացման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանում ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ միջավայր, որն այցելուներին թույլ է տալիս դիտելու բանաստեղծի կյանքի որոշ դրվագներ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջոցառումը նաև Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ համատեղ միջոցառումները խթանում են երկխոսությունը։
«Սա մեր երկրների միջև մշակույթի ոլորտում հաջող համագործակցության հրաշալի վկայություն է։ Վստահ եմ, որ շարունակելու ենք առաջ շարժվել՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ թանգարանում ստեղծված միջավայրն անտարբեր չի թողնի ինչպես Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք Գանձա այցելելու բազմաթիվ առիթներ կունենան։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ևս ողջունել է ներկաներին և կարևորել երկու երկրերի մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ. «Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ընդգծմամբ՝ ընդունված է ասել՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ առավել ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության համար:
«Այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ՝ տերյանական շունչն այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայում։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է»,- նշել է դեսպանը:
Վ․ Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ բարերարների աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ իրենց առաքելություններից է Ջավախքի հասարակական ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։
Միջոցառման շրջանակում հյուրերը նաև ծաղիկներ են խոնարհել Վահան Տերյանի կիսանդրու մոտ, ապա շրջայց են կատարել վերականգնված տուն-թանգարանում։ Տերյանական օրը շարունակվել է համերգային տոնախմբությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: