ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ:
Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ երիտասարդ մասնագետներ: Կոնգրեսի գլխավոր նպատակներից է խթանել միջազգային հայագիտության շարունակականությունը, ակտիվացնել մասնագիտական փոխանակումների և շարժունակության ծրագրերը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարին:
Ձևավորվում է բովանդակային քննարկումների հարթակ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հայագիտական միջազգային երկրորդ կոնգրեսի մասնակիցներին, ընդգծել է՝ նախորդ տարի առաջին անգամ անցկացված կոնգրեսի հաջողությունն ու արդյունավետությունը ապահովել են ծրագրի շարունակականությունը:
«Ձևավորվում է մի շատ կարևոր հարթակ բովանդակային քննարկումների, խոսակցությունների, վերլուծությունների համար՝ նպաստելով հայագիտության հետագա զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել նախորդ տարվա բովանդակային առաջարկությունների և դիտարկումների համար:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նախորդ տարվա կոնգրեսի միջոցառումները հագեցած և բովանդակալից էին, որոնք նաև սկիզբ են դրել կարևոր համագործակցությունների։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը կնպաստի հայագիտության զարգացմանը
Անդրադառնալով հայագիտության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Ազգային ժողովի կողմից օրերս առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ այս ոլորտներում պետական քաղաքականության առաջնահերթությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև հայագիտությունը:
«Հայագիտության զարգացումը մեզ համար, իսկապես, ռազմավարական ուղղություն է, որը պետք է առաջ տանել իբրև առանձին գիտակարգի զարգացում: Ունենալով համապատասխան հնարավորություններ, վստահ եմ, հայագիտությունը միջազգային մրցունակության առումով կարող է իր արժանի տեղը զբաղեցնել հումանիտար և հասարակագիտական ամենատարբեր ուսումնասիրություններում։ Արդեն իսկ ունենք գիտական մտքի ակտիվ շարժ, որը տեսանելի է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպվող տարբեր մրցույթներում՝ մեծացող ակտիվությամբ ներկայացվող թեմաների շրջանակում»։
12 երկրում 15 հայագիտական կենտրոն է գործում
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս տարի հաստատված հեռավար լաբորատորիաների ծրագրում հայագիտական ուղղվածության մի շարք հետաքրքիր գաղափարներ և ծրագրեր կան, որոնցից մեկն էլ իրականացվելու է Մատենադարանի կողմից՝ արտերկրի գիտնականների հետ համագործակցությամբ։
«Հայագիտությունը մշտապես նորացող և զարգացող ուղղություն է. առանձնահատուկ կարևորում ենք նաև երիտասարդների ներգրավումն այս ուղղության մեջ: Կառավարությունը վարում է առանձին քաղաքականություն նաև արտերկրի համալսարաններում հայագիտական կենտրոնների ձևավորման և դրանց շարունակական պահպանման ուղղությամբ. 12 երկրում 15 կենտրոն ունենք: Այս կենտրոնների նպատակը երիտասարդների ներգրավումն ինստիտուցիոնալ և շարունակական դարձնելն է՝ այդպիսով նպաստելով նաև հայագիտության միջազգային ցանցի ձևավորմանը: Ներկաներից շատերն իրենց շատ կարևոր ներդրումն ու ջանքն են ունեցել այս կարևոր աշխատանքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:
Ըստ նախարարի՝ հայագիտության նպատակներից է նաև Հայաստանի ճանաչողության բարձրացումը, որին էլ միտված է կոնգրեսի կազմակերպումը. «Վստահ եմ՝ Հայագիտության երկրորդ կոնգրեսը որակական նոր շեմ է սահմանելու համատեղ աշխատանքում»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հայագիտական ոլորտն ապահովում է միջազգային դիտանկյուն
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է ներկաներին և անդրադարձել կոնգրեսի պետական ֆինանսավորման կարևորությանը. «Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է գիտության ոլորտում պետական ներդրումների ավելացման անշեղ քաղաքականություն, որի գլխավոր նախապայմաններից է գիտական գործունեության առավելագույն արդյունավետության երաշխավորումը: Այս համատեքստում նմանօրինակ կոնգրեսների կարևորությունն անգնահատելի է, քանի որ հայագիտական ոլորտը ապահովում է միջազգային դիտանկյուն՝ հայագիտությունը դիտարկելով միջազգային չափողականության մեջ»։
Սարգիս Հայոցյանը կարևորել է նաև հայագիտական արդյունքի և հասարակական հաղորդակցման ամուր կապը, քանի որ դրա բացակայության պարագայում հանրային դաշտը լցվում է հակագիտական մի շարք թեզերով։
Թվային գործիքների կիրառումը կարևոր է
«Կարևոր է նաև ժամանակակից տեխնոլոգիաների խորացված կիրառությունը հայագիտության և, առհասարակ, հումանիտար և հասարակագիտական ոլորտներում, քանի որ այս ժամանակներում, երբ թվայնացումը և թվային գործիքները սրընթաց զարգանում են, դրանց պոտենցիալը չօգտագործելը կաշխատի՝ միայն ի վնաս ոլորտի: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր, որոնց միջոցով փորձում ենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծել»,- եզրափակել է նա:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և արտասահմանյան բոլոր գործընկերներին համատեղ ջանքերի և կոնգրեսի շարունակականությունն իրենց ջանքերով և ներկայությամբ ապահովելու համար:
Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին ևս կարևորել է կոնգրեսի անցկացումը հայագիտության մարտահրավերներն ու հեռանկարները քննարկելու, այս ուղղությունը կենսունակ պահելու համատեքստում:
Քառօրյա գիտագործնական աշխատանքների ընթացքում աշխարհի հեղինակավոր համալսարանների և հետազոտական կենտրոնների մասնակիցները քննարկելու են միջազգային հայագիտության արդի խնդիրները, զարգացման ռազմավարության ուղենիշները, ինչպես նաև համագործակցության խթանման և միասնական հարթակի ձևավորման հարցերը:
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան