Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը արդեն որերորդ անգամ սիրով ու պատասխանատվությամբ է արձագանքում ԱՅԲ կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող Մեղու, Ռուսական արջուկ, Կենգուրու մրցույթներին: Ամեն տարի և′ ուսուցիչները, և′ աշակերտները անհամբերությամբ են սպասում այդ հետաքրքիր և յուրահատուկ մրցույթներին, և 2016-2017 ուսումնական տարում ևս նրանք սիրով արձագանքեցին կազմակերպիչներին: Այս անգամ Մեղու հայերենի մրցույթին մասնակցեց 89 սովորող, որոնք ստացան հավաստագրեր, իսկ 5-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Թովմասյանը 97 միավորով արժանացավ Լավագույն մրցանակի. նա դպրոցում 1-ինն էր, մարզում` 3-րդը:
Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցեց դպրոցի 73 աշակերտ: Մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ նրանցից 5-ը արժանացան Լավագույն մրցանակի, պարգևատրվեցին հատուկ անվանական պատվոգրերով: Քալաշյան Լենան (91 միավոր), Թամազյան Հենրիկը (83միավոր), Դարբինյան Արշակը (82միավոր), Ղուշչյան Ռադիկը (81միավոր), Ստեփանյան Գոռը(81միավոր) իրենց հաջողություններով ուրախացրին և′ իրենց ընկերներին, և′ ուսուցիչներին:
Ռուսական արջուկ ռուսերենի մրցույթին մասնակցեց 26 սովորող: 6-րդ դասարանի սովորող Ադամյան Աստղիկը 59 միավորով արժանացավ Հատուկ մրցանակի. նա դպրոցում 1-ինն էր, մարզում` 8-րդը:
Լավագուն և Հատուկ մրցանակներ ստացած աշակերտները նաև նվերներ ստացան:
Այս երեխաների հաջողությունները դպրոցին ևս հավաստագրեր բերեցին. Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցը ԱՅԲ կրթական հիմնադրամի կողմից շնորհակալագրեր ստացավ` մրցույթների կազմակերպմանն աջակցելու, այս մրցույթների հանդեպ աշակերտների հետաքրքրությունը բարձրացնելու, տաղանդաշատ երեխաների բացահայտմանը նպաստելու համար:
Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում կայացած մրցանակաբաշխությունը, «մեղուների , արջուկների և կենգուրուների» տարափը ուրախությամբ էր համակել բոլոր մասնակիցներին` և′ ծնողներին, և′ ուսուցիչներին, և′ աշակերտներին, և′, իհարկե, հենց իրենց` կազմակերպիչներին. այսպիսի աննախադեպ մասնակցությունը մրցույթներին ուրախացնում է բոլորին:
Վանաձորի թիվ 23 դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շնորհավորում են բոլոր աշակերտներին և′ մասնակցության, և′ Լավագույն ու Հատուկ մրցանակներ ստանալու համար, շնորհակալություն են հայտնում ԱՅԲ կրթական հիմնադրամին այսպիսի անաչառ, հետաքրքիր մրցույթներ կազմակերպելու համար և հավաստիացնում, որ տարեցտարի մասնակիցների թիվը կավելանա, որովհետև մեծ է հետաքրքրությունը նմանատիպ մրցույթների և ԱՅԲ կրթական հիմնադրամի աշխատանքների հանդեպ:
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան