«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև սեպտեմբերից «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երրորդ շրջափուլը մեկնարկող ուսանողներ:
Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ողջունելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի հերթական շրջափուլի ավարտի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ծրագրի կարգավորման հնարավորությունը հենց համակարգային առումով։
«Օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որն առաջին հերթին համագործակցության մասին է։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես հիմնադրամը և համալսարանը միասին համագործակցաբար շարունակելու են երեք տարի առաջ մեկնարկած կարևոր աշխատանքը։ Համագործակցությունն է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նաև որակական փոփոխություններ է բերելու», - ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առանցքային կարևորություն ունի գիտնականների ու գիտաշխատողների առավել ակտիվ ներգրավվածության ապահովումը բարձրագույն կրթության համակարգում:
«Վստահ եմ, որ այդ համագործակցությունը երկկողմանի շահավետ է լինելու: Մի կողմից այսօրվա շրջանավարտներն են, որոնք, հուսով եմ, մեր ապագա գիտնականներն ու դասախոսներն են, մյուս կողմից՝ այսօրվա գիտնականներն են, որոնք հնարավորություն են ստանում իրենց փորձը և գիտելիքը կիսելու երիտասարդների հետ: Սա ինստիտուցիոնալ համագործակցության և նաև սերնդափոխության հիմքն է, ինչը շատ կարևոր է հատկապես ԲՏՃՄ ուղղություններով, որտեղ տարիներ շարունակ, ցավոք, ծերացման միտումներ ենք ունեցել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ պետական քաղաքականությունը երիտասարդներին պետք է ուղղորդի դեպի գիտություն ու բարձրագույն կրթություն՝ որպես դասախոսներ և գիտաշխատողներ:
«Հուսով եմ՝ շարունակական հաջողությունները նաև ոգևորելու են մյուս սերունդներին՝ առաջ գնալու, դժվարություններից չընկրկելու և իրենց հաջողություններով ապացուցելու, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ջանք ես ներդնում և ունես ցանկություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ևս ողջունել է շրջանավարտներին և շնորհավորել շրջափուլի ավարտի առթիվ: Աննա Հակոբյանը ծրագիրը կարևորել է նաև համագործակցության տեսանկյունից. «Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ կկարողանանք վերացնել սահմանները համայնքների միջև` ստեղծելով համագործակցության և փոխհարաբերման նոր մշակույթ»:
Աննա Հակոբյանի խոսքով՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանի կողմից ստանալով ծրագիրը մեկնարկելու առաջարկը՝ համաձայնել է առանց երկմտելու:
«Որքան էլ ջանքեր գործադրեր հիմնադրամը և փորձեր այս ծրագիրը միայնակ իրականացնել, այն չէր հասնի այս արդյունքներին՝ առանց գիտական համայնքի աջակցության։ Երբ մեր ջանքերը միավորում ենք, ավելի ենք ուժեղանում, քան այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս մեր ճանապարհով ենք շարժվում»,- եզրափակել է նա:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիպլոմներ են շնորհել մագիստրոսական ծրագրի 11 շրջանավարտի: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ծրագրի հայաստանաբնակ և հրավիրյալ դասախոսները:
«Իմ քայլը» հիմնադրամը «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացնում է 2022 թվականից: Ակնկալիքը քվանտային ֆիզիկայի բնագավառում առաջատար մասնագետների պատրաստումն է, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում՝ նպաստելով Հայաստանի՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի վերածմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան