ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը:
Ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։
Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս էր գալիս քննասենյակից, իսկ առաջարկվող կարգավորմամբ Էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքների մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքների հրապարակումից հետո, մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկման դիմում ներկայացնել անհամաձայնության դեպքում։ Թեստի կամ համակարգչի տեխնիկական բնույթի խնդրի վերաբերյալ մասնակցի ներկայացրած բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում խնդիրն արձանագրվում և բանավոր կերպով պարզաբանվում է:
«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որևէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում։ Սա, կարծում եմ, կարևոր և սպասված փոփոխություն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշմամբ հստակեցվել է նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: Մասնավորապես՝ կարգավորվել է՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում հաջորդ անգամ ուսուցիչը պետք է ատեստավորում անցնի նույն առարկայից:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 2-ից հայտարարել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որը կտևի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am առավել պարզեցված ընթացակարգով:
«Լրամշակած ուղեցույցները օգտակար կլինեն ուսուցիչների համար: Հույս ունեմ, որ նոյեմբերին անցկացվելիք ատեստավորմանն ավելի քան 6000 ուսուցիչ կմասնակցի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նշենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները և ուսուցիչ չաշխատող այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան որակավորում։ Նշված դեպքերում կամավոր ատեստավորման հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված at.emis.am հարթակում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց