ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը:
«Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ հաստատություն, ինչը շատ լավ ցուցանիշ է: Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել։ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ութերորդ դասարանից ներդրված է մասնագիտական կողմնորոշում խմբակը, որի շրջանակում ներկայացվում են մասնագիտությունները։ Մյուս կողմից՝ ունենք խնդիր, երբ բազմաթիվ երեխաներ չեն կողմնորոշվում մասնագիտական ընտրության հարցում, և այս առումով քոլեջները և ուսումնարաններն ունեն անելիք»,- դիմելով տնօրեններին՝ ասել է նախարարի տեղակալը։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ քոլեջների և ուսումնարանների ընդունելությանն աջակցում են նաև գերակա մասնագիտություններով ուսումնառության համար պետության կողմից սահմանված բարձր կրթաթոշակները։ Նախարարի տեղակալը շեշտել է՝ բարձր կրթաթոշակը ուսանողները կարող են պահպանել՝ համապատասխան առաջադիմությամբ սովորելու դեպքում։ Միաժամանակ, իրավիճակի վերլուծությունը փաստում է՝ ընդունելության ցուցանիշները նախորդ տարիների համեմատ բարելավվել են ոչ միայն գերակա մասնագիտություններով, այլև ընդհանրապես՝ հիմնականում ըստ աշխատաշուկայի պահանջարկի։
Անդրադառնալով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկմանը՝ նախարարի տեղակալը շեշտել է՝ կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման՝ դուալ համակարգով կրթության կազմակերպման զարգացումը, և այդ նպատակով խրախուսվում է մասնավոր սեկտորի հետ ՄԿՈՒ հաստատությունների սերտ համագործակցությունը։
«Մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը պետք է դրական ազդեցություն ունենան ուսանողների ուսումնառության գործընթացի վրա՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը։
Անդրադառնալով մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախորդ տարի մեկնարկած ատեստավորման գործընթացն այս տարի կշարունակվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
«ՄԿՈՒ համակարգում դասավանդողների համար ատեստավորման երկու համակարգ է գործում․ հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումն իրականացվում է հանրակրթության ոլորտի ընթացակարգերով, իսկ մասնագիտական առարկաներ կամ մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առանձին ընթացակարգով։ ՄԿՈՒ համակարգում ատեստավորմանը նախորդում է մասնագիտական վերապատրաստումը, որը, կարծում եմ, կարևոր է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ատեստավորման գործընթացն աշխատավարձի շոշափելի բարձրացման հնարավորություն է ապահովում։
Արաքսիս Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում մեկնարկելու են վերապատրաստման դասընթացներն ատեստավորման ենթակա ուղղություններով դասավանդողների համար. բուն ատեստավորումը կանցկացվի աշնանը։
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ հաստատվել է նաև տարակարգի տրամադրման կարգը: Նա հույս է հայտնել, որ կցուցաբերվեն բավարար ակտիվություն և մասնակցություն՝ այս ճանապարհով ևս նպաստելու մասնագետների կարողությունների զարգացմանն ու ֆինանսական տեսքով խրախուսման հնարավորությունների ավելացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին. «Ուրախալի է, որ ունենք բավականին մեծ հետաքրքրություն ՄԿՈւ համակարգի նկատմամբ՝ հատկապես մարզերում, որտեղ որոշ բնակավայրում հասանելի չէ մասնագիտական կրթությունը, և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը նպաստում է այդ խնդրի լուծմանը»: Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է՝ նախատեսվում է ֆինանսավորման մոդելի փոփոխություն. նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման: «Ակնկալում ենք նաև ձեր դիտարկումներն ու առաջարկները, որոնք շատ կարևոր են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ավարտին ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ներառականությանը, ֆինանսավորման ձևաչափին, վարչական աշխատողների վարձատրությանը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: