ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնական այց Բելգիա

Հունիսի 28, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պատվիրակությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում ուսումնական այց է կատարել Բելգիայի Թագավորություն՝ ուսումնասիրելու երիտասարդական ոլորտում իրականացվող գործունեության փորձը:

Այցին մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը, ինչպես նաև նախարարության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել Բրյուսելում իրականացվող երիտասարդական աշխատանքի զարգացումները՝ նպաստելով Հայաստանում երիտասարդական աշխատանքի որակավորման չափանիշների և մեթոդաբանության մշակմանը, Հայաստանում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և հզորացմանը՝ կազմակերպչական կարողությունների բարելավման ու միջազգային համագործակցության խթանման միջոցով:

Մասնավորապես՝ հանդիպումներ են տեղի ունեցել Երիտասարդական գործերի նախարարությունում (Ֆլամանդական կառավարություն), Գենտի համայնքապետարանում, Եվրոպական հանձնաժողովում, «Էրազմուս+ միջազգային երիտասարդական աշխատանք» ազգային գործակալությունում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում, Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատանքի ոլորտում ճանաչում ունեցող հասարակական կազմակերպություններում։

Նշյալ կառույցները ներկայացրել են իրենց փորձն ու գործունեությունը, ոլորտում իրականացվող ծրագրերը, համագործակցության հնարավորությունները:

Ծանոթանալով տեղական փորձին՝ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներն ուղղել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենց կառույցի գործունեությունն ու համեմատականներ անցկացրել:

ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում: Նա, մասնավորապես, անդրադարձել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին: Առանձնակի նշվել է այն հանգամանքը, որ օրենքի մշակման գործընթացը եղել է մասնակցային՝ աշխատանքային խմբում ներառելով պետական, միջազգային և քաղհասարակության ներկայացուցիչների: Արմենուհի Պետրոսյանի ընդգծմամբ՝ հարցումներ են իրականացվել երիտասարդների շրջանում՝ նրանց կարիքների գնահատման նպատակով, քննարկումներ են իրականացվել մասնագիտական կառույցների հետ և հավաքագրվել առաջարկներ:

Ներկայացվել են նաև օրենքի պահանջով ՀՀ համայնքներում երիտասարդական միջավայրներ ունենալու կարևորությունը, երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ներդրման գործընթացը:

Նշենք, որ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: