ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տարվա լավագույնները-2024-2025» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

Հունիսի 25, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
 

Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
  • կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
  • ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 4-ը ներառյալ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն