ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում հունիսի 10-ից 12-ը Վրաստանի Հանրապետության Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացրեց մասնագիտական կողմնորոշման դասընթացներ: Այցի նպատակն էր նպաստել ազգային արհեստի ու արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել համագործակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ, սաներին ծանոթացնել պատմամշակութային արժեքներին։
Մեծ էր Ջավախքի կրթամշակութային կենտրոնների սաների ոգևորությունը. նրանք մեծ սիրով մասնակցեցին մասնագիտական դասերին, փոխանակվեցին գիտելիքներով և փորձով: Ստեղծվեց ջերմ, ընկերական մթնոլորտ գյումրեցի և ջավախքցի դեռահասների միջև: Դասընթացների ավարտին կենտրոնների սաները ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, իսկ համատեղ ստեղծած պաստառը դարձավ Գյումրի-Ջավախք ամուր կապն արտահայտող խորհրդանիշ։
«Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանին՝ Ջավախքում կատարած հայրենանվեր գործունեություն համար, ապա կրթամշակութային կենտրոնների տնօրեններին հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ՝ Գյումրի-Ջավախք կրթամշակութային համագործակցության խթանման և հայապահպանման գործընթացին նպաստելու համար։ Մասնագիտական կողմնորոշման դասերի ակտիվ մասնակիցները ևս պարգևատրվեցին պատվոգրերով:
«Յուրաքանչյուր ազգ պետք է իմանա իր սեփական ժողովրդի պատմությունը և կարողանա պահպանել ազգային հին արհեստն ու արվեստը։ Ցավոք սրտի, Ջավախքում դժվար է պահպանել մեր ազգային կոլորիտը, ուստի նմանատիպ միջոցառումներն ունեն իրենց նշանակությունը և դրական ազդեցությունը ջավախահայ երիտասարդների վրա»,- նշեց Ախալքալաքի հայ երիտասրդական կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը:
Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոնների տնօրենները կարևորեցին նմանատիպ կրթական ծրագրի իրականացումը Ջավախքում, որոնք ազդակ կհանդիսանան ազգային նկարագրի կերտման և պահպանման գործում։
Եռօրյա այցի ընթացքում կենտրոնի մանկավարժներն ու սաներն եղան նաև Ջավախքի պատմամշակութային վայրեր՝ Ախալցխայի Ռաբաթ և Ախալքալաքի բերդեր, Ջիվանու տուն-թանգարան:
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի և երգի խմբակների սաները գեղարվեստական ելույթներով հանդես եկան կրթամշակութային հաստատություններում, իսկ Ջիվանու տուն-թանգարանում Տարոն Ղազարյանը աշուղ Ջիվանու ստեղծագործությունների կատարմամբ հիացրեց աշխատակազմին և այցելուներին։
Ս. Պետրոսյան
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց