ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

Հունիսի 23, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին:

Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ:

Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Ծրագիրն իրականացրել է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Ծրագրի նպատակ է բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը:

Վարպետության դասերին մասնակցել են հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների շնորհալի պատանի դաշնակահարները, որոնք ընտրվել են մասնագիտական լսումների արդյունքում: Մասնագիտական լսումներն իրականացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնագետների, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…