ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումների մեկնարկին և ողջունել մասնակիցներին:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է հուշագիր՝ ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացման նպատակով:
«Նպատակն է զարգացնել ֆրանսերենի դասավանդման որակը և ապահովել իսկապես ֆրանկոֆոն միջավայր: Ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացումն հանրակրթության ոլորտի բարեփոխումներից բխող կարևոր ուղղություն է: Հանրակրթության նոր չափորոշչով հստակ պահանջ է դրվում, որ օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում պետք է առաջընթաց ապրի», - ասել է Ժաննա Անդրեասյանն ու ծրագիրը կարևորել ոչ միայն ուսուցիչների կարողությունների, այլև ընդհանուր առմամբ ֆրանկոֆոն միջավայրի զարգացման տեսանկյունից:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որը, նախարարի դիտարկմամբ, առաջին հերթին ՀՀ հանձնառությունն է՝ զարգացնելու ֆրանկոֆոն միջավայրը, հետևելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային արժեքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղությանը։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար:
«Ֆրանսիայի հետ բազմաթիվ ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն, մասնավորապես՝ կրթության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Սա ևս մեկ վկայություն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, օրեցօր խորացող և սերտացող համագործակցության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:
ԿԳՄՍ նախարարը նաև արդյունավետ ընթացք է մաղթել վերապատրաստումների մասնակիցներին. «Հուսով եմ՝ մեր բոլոր ուսուցիչները վերապատրաստումների արդյունքում իրենց աշխատանքը շարունակելու շատ ավելի մեծ ոգևորվածություն կունենան: Ֆրանսերենի ուսուցիչների ակտիվ ցանց ունենք, ձևավորվել է շատ լավ միջավայր, որը նպաստում է մասնագիտական զարգացմանը»:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին. «Շատ մեծ աշխատանք է իրականացվել մեկ տարվա ընթացքում այս փուլին հասնելու համար, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանը, իսկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ մասնակիցներից է: ԿԳՄՍ նախարարության՝ ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի ձևավորման հարցում գործադրած ջանքերը շատ ողջունելի են: Ֆրանկոֆոնիան արժեքների մի ամբողջ համակարգ է՝ խաղաղություն, մշակույթների երկխոսություն: Ֆրանսերենի ուսուցիչների ներգրավվածության, ջանքերի և սիրո շնորհիվ ֆրանսերենն այսօր լայնորեն տարածվում է Հայաստանում»,- ասել է դեսպանը և խոսքն եզրափակել «Սեր չկա, կան միայն սիրո ապացույցներ» ֆրանսիական ասույթով՝ հավելելով, որ սիրո ապացույցները տալիս են ուսուցիչները՝ դասասենյակներում։
«Ֆրանսերենը որպես օտար լեզու․վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի վերապատրաստման առաջին փուլը տեղի կունենա հունիսի 23-27-ը Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Հունիսի 30-ից հուլիսի 4-ը վերապատրաստումներ կիրականացվեն նաև ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Վերապատրաստման ծրագրին շուրջ 240 ուսուցիչ է մասնակցում:
Եռամյա վերապատրաստման ծրագիրն (156 ժամ) ուղղված է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական հմտությունների, գիտելիքների, կարողությունների զարգացմանը, արդիականացմանը։ Ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով կրթական բարեփոխումների պահանջները և համապատասխանում է, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման նոր պետական չափորոշիչներին:
Ծրագիրն ընդգրկում է 9 մոդուլ, որոնցից 6-ն անցկացվելու է առկա ձևաչափով, 3-ը՝ հեռավար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց