Նոյեմբերյան համայնքում ապրիլից գործում է ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որի հանդիպումների ընթացքում կրթական մոդուլների օգնությամբ երեխաները ստանում են կարողություններ և գիտելիքներ կենսագործունեության տարբեր ոլորտներում կիրառելու նպատակով: Ավարտելով «Ակտիվ քաղաքացիություն» ուսումնական մոդուլը, ակումբը նախաձեռնեց «Միասին մեր համայնքի համար» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի նպատակն է համայնքի զբոսայգու մի հատվածին ավելի բարեկարգ տեսք հաղորդել և այն դարձնել բնակիչների համար հանգստի հաճելի միջավայր:
Ծրագիրն ու ակումբի գործունությունը ներկայացնելու, ինչպես նաև համագործակցություն հաստատելու նպատակով, ակումբի անդամները և առաջնորդները Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպեցին համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի այլ աշխատակիցներ, ՎՎՀ Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգողը: Նպատակն էր նաև համայնքային իշխանության հետ համագոծակցության շրջանակում ծրագրային որոշ գործողությունների իրականացման համար քննարկել հնարավոր աջակցության ուղիներ: Ակումբի առաջնորդներ Ֆելիցա Աբովյանը և Գայանե Գիշյանը ներկայացրեցին ակումբի նպատակը, գործունեությունը և համայնքային ծրագրի նպատակը: Երեխաները ևս խոսեցին ակումբի դերի մասին իրենց զարգացման համար: Համայնքի ղեկավար, պարոն Աբազյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և կարևորեց ակտիվություն խթանող ակումբի առկայությունը համայնքում, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ համագործակցության կայացումը, ինչպես նաև համայնքային ծրագրի գաղափար: Այնուհետև քննարկվեցին ծրագրից բխող գործողությունները, որոնց մի մասը ֆինանսավորվելու է ՎՎՀ աջակցությամբ, իսկ որոշակի գործողություններ՝ համայնքային ղեկավարության ներդրման միջոցով: Պարոն Աբազյանը կարևորելով երեխաների կողմից համայնքում փոփոխություններ բերելու պատրաստակամությունը, հավանության արժանացրեց համայնքապետարանից ակնկալվող աջակցության առաջարկները և նշեց: «Երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է և ողջունելի: Պատրաստ ենք աջակցել և խորացնել մեր համագործակցությունը երեխաների հետ,քանի որ մեր երեխաների գաղափարների իրականացմանն աջակցելը կնպաստի նաև նրանց սեփական ուժերի հանդեպ վստահության բարձրացմանն ու հասակակիցների համար օրինակ ծառայելուն»: Քննարկվեցին նաև նախագծի իրականացման հնարավոր ժամկետները և համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում տրամադրվելիք աջակցության այլ հարցեր: Ծրագիրն իրականացվի հունիս ամսվա ընթացքում:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և գործում են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Նոյեմբերյանի գրասենյակ
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց