Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում լարված և դիտարժան հանդիպումներով ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:
Եզրափակիչ հանդիպումներին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Համայնքային փուլի մրցումներին ավելի քան 8 հազար դպրոցական է մասնակցել հանրապետության շուրջ 560 դպրոցից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 7-9-րդ դասարանների պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին: Այս տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 137 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը, իսկ մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Երևանի թիվ 51 հիմնական դպրոցի թիմը:
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի կայացման կապակցությամբ և ընդգծել վերջինիս շարունակականության ապահովման կարևորությունը: Նա համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցած խաղերի պարգևած ոգևորությունը, էներգիան, միասնությունն ու թիմայնությունը մասնակիցներն իրենց հետ կտանեն իրենց բնակավայրեր ու աշխատավայրեր:
«Այս մրցաշարի նպատակը հենց սա է. նախ՝ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը՝ թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ՝ հաղթում են այն թիմերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, առավել շատ են հավատում հաղթանակին, առավել վճռական են և առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին, երկրպագուներին և բարի երթ մաղթել դպրոցականների բասկետբոլի լիգային:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 5-6-րդ դասարանների մրցանակակիր թիմերին: Լավագույն եռյակը եզրափակել է Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցը, երկրորդ տեղը գրավել է Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի թիմը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցականներին անմնացորդ նվիրումի և անզիջում պայքարի համար:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր մասնակից արել է առավելագույնը թիմի հաղթանակի ապահովման հարցում։
«Անմոռանալի տպավորություններ ստացանք: Սպորտը մարզում է մարմինը, մարզում է միտքը, սովորեցնում է միասին աշխատել։ Այսօր այդ բոլոր որակները տեսանելի էին, և ամենակարևորը`սպորտը միավորել է բոլորիս: Այն երկրպագուական թիմերը, որոնք ձևավորվել էին այստեղ, կարծում եմ՝ կարող են շատ խոշոր միջազգային մրցաշարերում նույն ոգևորությամբ և էմոցիոնալ լարվածությամբ երկրպագել:
Մրցաշարն առաջին անգամ է անցկացվում, և վստահ եմ՝ հաջորդ տարիներին ունենալու ենք ավելի մեծ մասնակցություն: Դպրոցականների շրջանում սպորտով զբաղվելու շատ մեծ ներուժ կա: Նմանօրինակ մրցաշարերը փոխում են վերաբերմունքը սպորտի և առհասարակ «Ֆիզկուլտուրա» առարկայի նկատմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել է դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի անցկացմանը:
Մրցաշարի պատշաճ անցկացմանն աջակցելու համար հուշանվերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին, որը մեկնարկել էր հունիսի 17-ից, յուրաքանչյուր տարիքային խմբում 16-ական թիմեր են մասնակցել: Եզրափակիչ՝ 4-րդ փուլում, 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, Մենք այլևս չենք կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտները սկսել են օգտվել արհեստական բանականության գործիքներից (ChatGPT և այլն)՝ շարադրություններ գրելու կամ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկման եմ դնում բոլորիս համար կարևոր մի թեմա՝ ի՞նչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել առաջին դասարանում, որպեսզի փոքրիկ սովորողը չհոգնի, պահպանի հետաքրքրությունը և հնարավորինս երկար ժամանակ…
Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այս տարիքում երեխայի հիմնական գործունեությունը խաղից անցում է կատարում ուսումնառությանը: Ահա մի քանի արդյունավետ մեթոդներ և գաղափարներ. 1. Խաղային մեթոդներ…
Հարգելի մասնակիցներ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆորումում դիտարկվում է ոչ թե ձեր ակտիվությունը, այլ ձեր կողմից վարվող հիմնական թեմայի համապատասխանությունը սահմանված «Չափանիշներին»:
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց