ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ասիական զարգացման բանկը փորձագիտական օժանդակություն է տրամադրում կրթական բարեփոխումներին

Հունիսի 14, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը,  բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, և  կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարևոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձևաչափը ժամանակին և ազգային ավանդույթներին համահունչ  բովանդակային առաջընթացի և զարգացման անհրաժեշտություն  ունի: Լևոն Մկրտչյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման և հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային և ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը,  միաժամանակ ընդգծելով նաև ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարևորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:
Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալն իր հերթին  շեշտելով, արդյունավետ  քաղաքականության իրագործման և դրական արդյունքների ապահովման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության շրջանակում տեխնիկական և աշխատանքային մի շարք հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…