ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱՄՆ-ի հավաքի շրջանակում երկու հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի նկատմամբ

Հունիսի 9, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը։ Նա այդ խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով:

Երկրորդ հանդիպման լավագույն խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր։ Նա վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն