Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբը, որի խնդիրն է նպաստել երեխաների քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձևավորմանը` առաջնորդության, աշխատունակության, քաղաքացիական կրթության և այլ ասպարեզներում, կյանքի կոչեց իր հերթական համայնքային նախագիծը: Ակումբի անդամներն՝ ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանի գլխավորությամբ մշակեցին երրորդ համայնքային ծրագիրը «Դրական լիցքեր. Բակային ճամբար» անվամբ: Նախաձեռնության նպատակն էր եռօրյա բակային ճամբար կազմակերպել Բերդ համայնքում, որին մասնակցեցին համայնքի կրթական հաստատությունների սովորողներ: Ակումբականները պատշաճ կազմակերպել էին ճամբարը դպրոցի տարածքում, որի ընթացքում հաճելի ժամանցը համատեղվեց ոչ ֆորմալ կրթությամբ նոր հմտություններ և կարողություններ ձեռք բերելու հետ: 25 երեխայի հետ աշխատեցին ակումբի մոտ 22 անդամ, ովքեր կազմակերպեցին բավականին հետաքրքիր սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթներ, կյանքի հմտություններին վերաբերող ներկայացումներ, թատերական փոքրիկ ուսոցողական բեմականացումներ, ուսանեցին ազգային պարեր: Ծրագրի իրականացման ընթացքում ԻՄՓԱՔԹ-ցիները փոխանցեցին իրենց ստացած գիտելիքները, որոնք ձեռք են բերել ակումբի գործունեության ընթացքում, ինչպես նաև առաջին անգամ գործածեցին իրենց առաջնորդության հմտությունները: Ճամբարի մասնակիցները նաև ստացան նվերներ և պատվոգրեր: Ծրագրին աջակցեց նաև դպրոցի տնօրինությունը (տնօրեն՝ Ռուզան Թումանյան):
Ակումբի անդամ , 13 ամյա Աննայի համար լինել պատանի առաջնորդ մեծ պատասխանատվություն է, որի կապակցությամբ նշում է.«Ճամբարը լցված էր հիանալի տգրամադրությամբ և լուսավոր գաղափարներով: Ակումբի անդամներն ամեն ինչ անում էին փոքրիկների օրը յուրահատուկ և տարբերվող դարձնելու համար, և կարծես այն ստացվեց մեզ մոտ: Այս օրերի ընթացքում մենք երեխաներին փոխանցեցինք բազմազան գիտելիքներ, ոգևորեցինք մրցույթներով, նվերներով: Հուսով ենք, որ այդ օրերը նրանց մանկության հիշարժան օրերից կհամարվեն»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և գործում են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջեւանի գրասենյակ
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց