ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

Հունիսի 4, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:

Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ցուցադրության կազմակերպումը և կարևորել հանրության ավելի լայն շերտերի այցելությունների ապահովումը՝ շեշտելով ցուցադրության տեսանելիության և իրազեկվածության բարձրացման հարցը:

Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 30-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն