ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը:
Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը:
Ցուցադրությանը ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է միջազգային թանգարանային համագործակցության առիթով, որը, ըստ նրա, դարձել է բարի ավանդույթ: «Ուրախ եմ, որ Հայաստանի պատմության թանգարանի և Դրենսի թանգարանի միջև տարիներ առաջ սկսված համագործակցությունը շարունակվում է: Ներկայացված ցուցանմուշները վեր են հանելու մեր բազմաշերտ պատմությունը, մշակույթների միջև կապերը՝ ճանապարհ բացելով նոր համագործակցությունների համար: ՀՀ կառավարությունը խրախուսում է թանգարանների միջազգային համագործակցությունը, քանի որ այն որակապես փոխում է թանգարանային ոլորտի աշխատանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա գնահատմամբ՝ այս ցուցադրությունները նաև որոշակի ուսուցման գործընթացներ են՝ որպես գաղափարների փոխանակում, և ենթադրում են թանգարանների համար նոր հեռանկարների բացում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը, Դրենցի թանգարանին հաջող համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր կիրագործվեն: Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է նաև Հայաստանի պատմության թանգարանի գործուն ջանքերը շուրջ 105-ամյա կառույցի դինամիկ զարգացումն ապահովելու գործում:
«Հայաստանի Հանրապետության հրապարակում գտնվելը նաև պատասխանատվություն է․թանգարանը գտնվում է պետության սրտում, որը պետք է անընդհատ բաբախի: Իսկ դրա համար կարևոր են նոր գաղափարները և դրանց իրագործման միջավայրը»,- խոսքը եզրափակել է նախարարը:
Նոր համագործակցության կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը: Նրանք ևս շնորհակալություն են հայտնել գործընկերներին համատեղ ջանքերի համար և հույս հայտնել, որ ապագայում նոր ցուցադրություններ կկազմակերպվեն:
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի հունիսի 3-ից և կգործի մինչև օգոստոսի 30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց