Այսօր տեղի է ունեցել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ապագա ֆուտբոլային ակադեմիաների նախագծերը, միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նոր մարզադաշտը:
Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայում ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առթիվ, որը, նախարարի դիտարկմամբ, կարող է դառնալ համակարգաստեղծ՝ սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ճանապարհին։ Նախարարն ընդգծել է՝ ֆուտբոլի զարգացումը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարության առանձին ուղղություններից է։
«Ներկայում մեր երկրի տարբեր բնակավայրերում կառուցվում են 100-ից ավելի սպորտային ենթակառուցվածքներ։ Նորակառույց դպրոցներում ստեղծվում են սպորտով զբաղվելու հնարավորություններ հազարավոր երեխաների համար։ Նորակառույց կրթահամալիրներում պարտադիր է ֆուտբոլային խաղադաշտերի առկայությունը։ Ստեղծվող հնարավորությունները երեխաներին թույլ են տալու ավելի ակտիվ զբաղվել սպորտով՝ բացահայտելով իրենց տաղանդը», - ասել է Ժաննա Անդրեասյանը։
Սպորտի զարգացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը ենթակառուցվածքներին զուգահեռ կարևորել է նաև բովանդակային նոր չափանիշների սահմանումը․ «Վստահ եմ՝ «Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում սահմանելու է ֆուտբոլային կրթության նոր ստանդարտ։ Սա լինելու է ոչ միայն «Յուվենտուսի» ակադեմիայի գործը, այլև այն ուղենիշը, որն առաջնորդելու է մեզ և օգնելու է Հայաստանում ունենալ միջազգայնորդեն համադրելի ֆուտբոլային և սպորտային կրթություն»։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ակադեմիայի գործունեության բաղադրիչները, որոնք նպաստելու են սպորտային բժշկության, մրցավարության, մարզիչների վերապատրաստման և մյուս ուղղություններով աշխատանքների բարելավմանը։ Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության՝ ծրագրին շարունակաբար աջակցելու պատրաստակամությունը՝ շեշտելով, որ Կառավարությունն առաջին իսկ օրից եղել է ծրագրի կողքին։
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիաներն ունենալու են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տարբեր չափսերի, բաց և փակ, բնական և արհեստական խոտածածկ դաշտեր՝ գիշերային լուսավորությամբ։ Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։
Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվող մարզաբազաների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի շինարարության աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց