ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

Մայիսի 27, 2025
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։

Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը բարձր է գնահատել Իրանի դեսպանության ջանքերը Հայաստանում պարսկերենի ուսուցման խթանման ուղղությամբ՝ նշելով, որ իրականացվում են փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր։

«Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։

Նա կարևորել է նաև իրանական գրականության թարգմանության ու հրատարակության խթանումը, ինչպես նաև հայկական գրականության տարածումը Իրանում՝ որպես երկկողմ մշակութային երկխոսության բաղադրիչ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կարող է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Իրանի հրատարակիչների ու գրողների համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ միտված համագործակցության խորացմանն ու ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։

Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով այս ուղղությամբ համագործակցությունը։

Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների նշանակությունը։ Նա առանձնակի կարևորել է Իրանում հայկական համայնքի դերակատարումը տարբեր ոլորտներում և ընդգծել Հայաստանում իրանագիտության ոլորտի զարգացման ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: