ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՀՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

Մայիսի 26, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:

Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են ստորև ներկայացվող պահանջներին:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  • վերջին 5 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեություն, համայնքային, մարզային և հանրապետական մակարդակով երիտասարդական ծրագրերի իրականացում, երիտասարդական աշխատանքի իրականացում, երիտասարդական ծառայությունների մատուցում,
  • երիտասարդության ոլորտում փորձագիտական աշխատանքի իրականացման փորձառություն,
  • առնվազն 3 երիտասարդական կամ համայնքային ծրագրերի գնահատման փորձառություն,
  • ներհանրապետական գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
  • բարձրագույն կրթությունը (առնվազն բակալավրի որակավորման աստիճան) կդիտարկվի որպես առավելություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

  • դիմում՝ ուղղված «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը՝ pdf կամ jpg ֆորմատով),
  • հայտ՝ pdf կամ word ֆորմատով (ձևը կցվում է),
  • ինքնակենսագրություն (cv):

Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը՝

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն, ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչև օգոստոսի 20-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Փորձագիտական գնահատման խմբում չեն ընդգրկվի այն թեկնածուները, որոնք կներկայացնեն «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտատու քաղաքները/համայնքները, և/կամ որոնց աշխատանքային/մասնագիտական գործունեությունն անմիջական կապված կլինի հայտատու քաղաքների/համայնքների հետ։

Փորձագիտական գնահատման խմբի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից՝ համաձայն նշված պահանջների։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 599 643 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն