ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին

Մայիսի 26, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոնում մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին, որն այս տարի կրում է «Ուսուցման մշակույթի զարգացում՝ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով»» խորագիրը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 130 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ և շուրջ 1500 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն արհեստական բանականությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, որն իրականացվում է FAST հիմնադրամի հետ համատեղ: ՀՀ 15 ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին փորձարկվող կրթական ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել նախարարի տեղակալին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության կազմակերպմանն առնչվող մի շարք թեմաներ, որոնք համադրելի են Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների հետ:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կրթական կառույցներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոնդոնի կրթության ազգային ինստիտուտ, որտեղ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարմանը վերաբերող հարցեր:

«Կուրսերա» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցեր:

Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել նաև Բրիտանական խորհրդի պատասխանատուների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստող ուսուցիչների պատրաստման, ինչպես նաև հանրակրթական դպրոցների կառավարման կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել նաև Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ԲՏՃՄ առարկաների դասագրքերի մշակման ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: