ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

Մայիսի 22, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը:

Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք ռազմավարական և օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բարելավմանն ու վերափոխմանը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ բարեփոխումները նպատակ ունեն բոլոր մակարդակներում ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն ։ Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ​​ծրագրում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական ​​զարգացում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում: Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը և նշել նաև փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների և սովորողների փոխանակման ծրագրերին, կրթահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին: Ընդգծվել է նաև մասնագիտական ուսուցման ոլորտում փոխգործակցության հաստատումը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության միջազգայնացումն ու օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն առավել գրավիչ դարձնելը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից են:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը, որով սահմանվում են ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ոլորտի զարգացման գերակայությունները: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է թվայնացման նախաձեռնություններ՝ ուղղված կրթության և մշակույթի ոլորտներում ծառայությունների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն։ Նա նշել է՝ այս կենտրոնները ծառայում են որպես հարթակներ՝ երիտասարդների կարողությունների բացահայտման, ակտիվ քաղաքացիության խթանման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։

Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հետաքրքրված են հատկապես կրթության բնագավառում համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում հնարավոր համագործակցության ուղղությունները կարող են ներառել ուսուցիչների վերապատրաստումները, կարողությունների զարգացումը, թվային կրթական ռեսուրսների ստեղծումը և տարածումը, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի զարգացումը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ներգրավվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան