ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Մայիսի 22, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։

Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը՝ ընդգծելով համատեղ ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը։ Նախարարը Կումու թանգարանի պատվիրակությանը հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով։

Եվրոպական թանգարան մրցանակի արժանացած Կումու թանգարանում ցուցադրվում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հավաքածուներ։ Թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է Էստոնիայի մշակույթը՝ սկսած 18-րդ դարից մինչև նախորդ դարի 90-ական թվականներ՝ ներառյալ խորհրդային շրջանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն