ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը

Մայիսի 19, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։

Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով:

Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական ուսումնական հաստատություններից:

Փառատոնը կիրականացվի դաշնամուր, լարային նվագարաններ, ժողովրդական նվագարաններ, փողային նվագարաններ, երգեցողություն և այլ անվանակարգերում:

2025 թ. փառատոնում կընդգրկվի նոր՝ hեղինակային երգի անվանակարգը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը։

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել ՝ +374 94-103 686 հեռախոսահամարով (Արտյոմ Հարությունյանին):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն