Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը բացվեց 2017 թ. ապրիլին (առաջնորդներ՝ Սեդա Ոսկանյան, Գոհար Մաթադյան): Ակումբում, որն ունի 18 անդամ, ուսուցումը հիմնված է ոչ ֆորմալ մոդելի վրա ՝ խաղային-կրթական համատեղմամբ, որոնց օգնությամբ հզորացվում են մասնակիցների կարողություններն ու գիտելիքները՝ ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտներում: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլն ուսումնասիրելուց հետո ակումբը ձեռնարկեց իրենց առաջին համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը՝ «Հին արժեքների պահպանումն ու նորովի փոխանցումը բոլորիս պարտքն է» անվամբ: Ծրագրի շրջանակում նաև համագործակցություն է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ և համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը ողջունելով ակումբի գաղափարը, աջակցեց նաև ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն էր համայնքում մի դարավոր սոսի ծառի գտնվելու վայրի վերաբերյալ համայնքի սահմաններից դուրս հանրային իրազեկության բարձրացումն էր և այդ վայրին նոր շունչ հաղորդելը: Այստեղ աճող սոսի /չինարի/ ծառի պատմությունը շատ հին է, որի մասին տեղեկատվություն հավաքվեց տարբեր աղբյուրներից , այդ թվում համայնքի ղեկավարությունից: Այս նախագիծը նաև նպաստելու է տարբեր երկրներից այցելուների համար ամբողջական տեղեկատվության ապահովմանը տարածքում գտնվող ծառի պատմության մասին, որը մինչ այդ գրավոր առկա չէր այդ տարածքում: Հավաքված տեղեկատվությունը մշակվեց, թարգմանվեց ռուսերեն ու անգլերեն: Ծրագրի արդյունքում բարեկարգվեց տարածքը, տեղադրվեց Չինարիի մասին եռալեզու տեղեկատվական վահանակ, նստարաններ, աղբարկղ: Այսպիսով, հասանելի դարձավ դեռևս 9-րդ դարի պատմական իրադարձության մասին թե, օրինակ ինչպես է Աշոտ Երկաթ թագավորը մարտնչել թշնամու դեմ այս տարածքում և տնկում սոսի (Չինարի),որը մոտ 1000 տարեկան է: Ինչպես նաև այդ վայրը դարձավ պատշաճ հանգստի գոտի: Ծրագրի իրականացման ընթացքում արդեն շատ այցելուներ սկսեցին ծանոթանալ տեղեկատվությանը, ողջունեցին երեխաների աշխատանքը:
Ակումբի անդամ, 17 ամյա Մարիամի համար, որպես նաև համայնքի բնակիչ, շատ կարևոր էր ծրագիրը. «Նախագիծը առաջնահերթ էր մեր համայնքի համար, քանի որ բացակայում էր ամբողջական տեղեկատվություն այս դարավոր ծառի մասին: Իսկ հիմա ծրագրի արդյունքում այս խնդիրը լուծեցինք՝ երեք լեզուներով տեղեկատվական վահանակ տեղադրելով, բարեկարգեցինք նաև տարածքը»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից և գործում են 6 մարզերում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջեւանի գրասենյակ
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց