«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով:
Առաջին դասարանցիների հայտագրում, ընդունելություն
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է հայտագրումն ըստ փուլերի. հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են նույն դպրոցում, երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:
Երկրորդ փուլում՝ հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։ Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից մեծ երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: «Մենք բազմաթիվ ծնողներից ահազանգեր ունենք, որ իրենց երեխայի տվյալները ստուգման հարթակում չեն հայտնաբերվում, քանի որ երեխան 6 տարեկանից մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն իսկ հայտարարվել էր, որ 2025-26 ուստարվանից երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում և դասարաններում: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ՝ հատկապես ծանր և խորը արտահայտված: Եթե, օրինակ, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում: Քանի որ այս երեխաներն ավելի մեծ տարիքային խմբում են, նրանք հայտագրման հարթակով չեն կարողանա գրանցվել. մյուս դասարանների ընդունելության կարգով նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ երեխայի ընդունելությունը դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում. հայտագրումը երբևէ չի փակվում: Այս տարի ևս ակնկալվում է 30.000 առաջին դասարանցիների ընդունելություն:
Ամփոփիչ քննություններ
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև 2024-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին: «Այս տարի ևս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձևաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի և Երևանի շրջանավարտների քննաշրջաններից: Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին: Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների: Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, և նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է:
Վերջին դաս միջոցառում
«Այս տարի հայտարարել ենք մշակութային կրթության տարի. վերջին դաս միջոցառման մրցույթ է լինելու, ինչի շրջանակում մի շարք աշխատանքներ են իրականացվել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր ձևաչափով վերջին դասը լսելի է դարձնում շրջանավարտների խոսքը, նրանց մտքերն ու ցանկությունները, ինչը փոփոխություն կբերի միջոցառման անցկացման մշակույթում: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ բոլոր այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մշակութային Վերջին դաս մրցույթին, մինչև մայիսի 20-ը կարող են ներկայացնել իրենց հայտերը: Մրցույթի և հայտերի պայմաններն ուղարկվել են դպրոցներին, որտեղ շեշտադրված է՝ տեսագրություններն ու նկարները կարող են լինել նաև սիրողական. «Յուրաքանչյուր մարզում և Երևանում կգործեն հանձնաժողովներ, որոնք ստանալով տվյալ մարզի կամ Երևան քաղաքի հայտերը՝ դրանք կուսումնասիրեն մինչև հունիսի 8-ը, որից հետո 3 օրվա ընթացքում կամփոփենք տվյալները և կհայտարարենք հաղթողներին: Յուրաքանչյուր մարզում ունենալու ենք 2 հաղթող՝ 1 հիմնական և 1 ավագ կամ միջնակարգ դպրոց: Հուսով եմ՝ շատ հետաքրքիր նախագծեր ենք ունենալու և միասին վայելելու ենք այս տարվա Վերջին դասը»:
Նա անդրադարձել է նաև վերոնշյալ միջոցառման շրջանակում դպրոցներում դրամահավաքի թեմային՝ ընդգծելով, որ նախարարությունը մի քանի շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ՝ հորդորելով զերծ մնալ դրամահավաքներից:
Ուսուցիչների հետ կապված ծրագրեր
«Քանի որ ուսումնական տարին ավարտվում է, արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հետ կապված: Առաջիկայում կբացվի այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները: Այս տարի համապատասխան աշխատանքներ ենք իրականացրել՝ բոլոր առարկաների առաջադրանքների թվի հավասարեցման և թեստերի բարդության համաչափության աստիճանի խնդրի կարգավորման ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Առաջիկայում կմեկնարկեն նաև ուսուցիչների հերթական վերապատրաստումները. արդեն իրականացվել է այս տարի ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքի գնահատումը: Հուսով եմ, որ այս գործընթացը ևս ուսուցիչների կարողությունների զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու»,- ասել է նախարարի տեղակալը:
Ասուլիսի շրջանակում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ այդ թվում անդրադառնալով Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած դեպքերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց