Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթի նպատակն է նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը։
Մրցույթին մասնացելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին։ Հայտատու կարող են լինել հետևյալ 3 խմբերի ՀՀ քաղաքացիները կամ ռեզիդենտները․
- մագիստրատուրայի ուսանողներ՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում (խումբ 1),
- 1990 թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ (խումբ 2),
- 1974 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր (խումբ 3)։
Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:
Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։
Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների (խումբ 1) և ասպիրանտների կամ հայցորդների (խումբ 2) դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025 թ․ հունիսի 20-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը թղթային տարբերակով կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2025 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
Արդյունքների ամփոփումը նախատեսվում է 2025 թ․ նոյեմբերին։
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00-18:00, հեռ.` +374 10 30 01 09 (830):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի՛ գործընկերներ, բոլորս էլ նկատում ենք, որ այսօրվա աշակերտները ծնվել են հեռախոսը ձեռքին: Նրանց ուշադրությունը պահելը դասական մեթոդներով դառնում է գրեթե անհնար, քանի որ նրանք սովոր են արագ փոփոխվող պատկերների…
Սիրելի՛ գործընկերներ, հաճախ նկատում եմ, որ երեխաները վախենում են ձեռք բարձրացնել կամ պատասխանել, որովհետև սարսափում են սխալվելուց և դրա հետևանքով ստացվող «ցածր գնահատականից» կամ ընկերների արձագանքից: Սակայն 21-րդ դարի կարևորագույն…
Հարգելի՛ գործընկերներ, Դասապրոցեսի կառավարումը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ. այն առաջին հերթին մարդկային բարդ փոխհարաբերությունների կառավարում է: Հաճախ մենք բախվում ենք դասը խաթարող, ագրեսիվ կամ հակառակը՝ չափազանց պասիվ վարքի: Նախքան…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվություն ստանում են ավելի արագ, քան հասցնում են այն վերլուծել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց լինել «տեղեկատվական հետախույզներ»: Իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ ես…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կրթության գլխավոր մարտահրավերը ֆունկցիոնալ գրագիտությունն է: Մեր նպատակն է, որ աշակերտը ոչ թե պարզապես լուծի մաթեմատիկական վարժությունը, այլ կարողանա, օրինակ, խանութում հաշվել զեղչը կամ հասկանալ բարդ տեքստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց