ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

Մայիսի 13, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։

Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով:

«Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների եք հասնելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ու ծնողներին՝ աշակերտների ձգտումներին աջակցելու և դրանց իրականացման համար նպաստավոր միջավայր ապահովելու համար:

«Դուք կարևորում եք գիտելիքը, ուսումն ու օլիմպիադաներին մասնակցությունը, քանի որ այդ արժեքները կարևորված են նաև ձեր ընտանիքներում և դպրոցներում: Միջավայրը շատ կարևոր է լավ գաղափարներ, ծրագրեր և ճիշտ արժեքներ ձևավորելու համար, որոնք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և հանրային զարգացում ապահովելու հետագա խթանն ու շարժիչն են հանդիսանալու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև օլիմպիադաների անցկացման կարգում նախորդ տարի իրականացված փոփոխություններին, որոնք, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նպատակ ունեն օլիմպիադաների կազմակերպման գործընթացն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնել: ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձել է օլիմպիադաներում դպրոցների մասնակցության աշխարհագրության ընդլայնմանը:

«Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է: Սա լուրջ խնդիր է. կարևոր է, որ թե՛ օլիմպիադաներին մասնակցող, թե՛ հաջողություններ գրանցող երեխաները լինեն մեր բոլոր մարզերի և Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտները»,- ասել է նախարարն ու ընդգծել՝ այս նպատակին պետք է ծառայի դպրոցներում օլիմպիական խմբակների մշակույթի զարգացումը:

Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է ընձեռում դպրոցներում կազմավորելու օլիմպիական խմբակներ, որոնցում կարող են ընդգրկվել դրանցով հետաքրքրված բոլոր աշակերտները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցների սերտ և համագործակցված աշխատանքը:

Հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի գրանցվել է 105902 սովորող. օլիմպիադային մասնակցել է 84256 աշակերտ: Մարզային փուլին մասնակցել է 888 դպրոցի 8101 սովորող, իսկ հանրապետական փուլին՝ 336 դպրոցի 1355 սովորող։ 1–ին կարգի դիպլոմների է արժանացել 72 սովորող։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…