ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Բեյրութում

Մայիսի 13, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում։

Թատրոնի դերասանները հանդես են եկել «Բարեկենդանը» (Հովհ. Թումանյան) ներկայացմամբ, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել լիբանանահայ համայնքի շրջանում, ինչի վկայությունն էին լեփ-լեցուն դահլիճներն ու բուռ ծափահարությունները։

Ներկայացումը դիտել են նաև հայ համայնքի վարժարանների (Հայ Ավետարանական կենտրոնական վարժարան, Շամլյան, Թաթիկյան և Անջարի) սաները, որից հետո տեղի է ունեցել նաև դաս-քննարկում։

Հյուրախաղերին լուսաբանմամբ անդրադարձել են «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթը, «Պատանեկան արձագանք» ամսագիրը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն