ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման նոր ծրագիր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում

Մայիսի 12, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը։

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում (ՄԿՈՒԶԱԿ) հրավիրված քննարկմանը ներկա են եղել կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական և պորտուգալական փորձի տեղայնացմամբ Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ստեղծել արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։

Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենջմենթ» մասնագիտությունների մոդուլային ծրագրերը։

Կարևորելով ծրագրի տեղայնացումը և Հայաստանում ՄԿՈւ ոլորտի զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է. «Գյուղատնտեսությունը պետության կողմից գերակա ճանաչված ոլորտ է, և նախորդ տարի ընդունելության աճի տարբերությունը շատ նկատելի էր: Վստահ եմ՝ տարեցտարի ցուցանիշներն ավելի կբարելավվեն: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ կարևոր է նաև ոլորտի զարգացմանը նպատակով ստեղծված կառույցների, ինչպես նաև հաստատությունների հզորացումը։ Այս ծրագիրը զարգացնում է նոր կարողություններ՝ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության ոլորտում կրթությունը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ հիմքում ունենալով Ֆրանսիայի և Պորտուգալիայի փորձի ուսումնասիրությունը»:

Արաքսիա Սվաջյանը հիշատակել է գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ ՄԱՎԵՏԱ ծրագիրը, որը, ըստ նրա, բավականին հաջողված է: «Մեր առաջնային խնդիրն է, սակայն, հաջողված ծրագրերի ավարտից հետո մտածել ինստիտուցիոնալ հիմքերի ներդրման մասին, որպեսզի զարգանան աշխատանքի վրա հիմնված ուսուցման տարբեր մոդելներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հանդիպմանը ներկայացվել են նախագծի ներկա ընթացքը և ձեռք բերված հիմնական արդյունքները, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունավետ կազմակերպման նպատակով ՄԿՈՒ հաստատությանը կից ձեռնարկության գործունեության, դասավանդման բարելավման, տնտեսական և իրավական բաղադրիչները։

Քննարկման արդյունքում գյուղատնտեսական մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից արված դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ֆերմայում ուսանողների ուսումնառության և տնտեսական գործունեության կազմակերպման, իրավական կարգավիճակի փաթեթի ամբողջացման, ինչպես նաև 2025 թ․ սեպտեմբերին նախատեսված պիլոտային ծրագրի ներդրման ժամանակ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…