ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները:
Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից:
2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է՝ մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է 5 բաղադրիչից՝ մարզական ենթակառուցվածքներ, մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։
Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ԿԳՄՍ նախարարությունից ստանում են համապատասխանաբար 8 մլն դրամ, 5 մլն դրամ և 3 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Մրցանակային տեղերը զբաղեցրած մարզպետարանները կամ Երևան քաղաքապետարանը որոշում են անհրաժեշտ մարզագույքի ցանկը և ստացող հաստատությունը:
Մարզպետարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել սանդղակի ձևավորման բաղադրիչներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորում անցած մարզիչ-մանկավարժների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությանը: Ընդգծվել է նաև, որ վարկանիշավորումը չի ներառում սպորտային բարձր նվաճումների ոլորտը:
ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը նշել է, որ բարձր նվաճումների սպորտի, ինչպես նաև մասսայական մրցաշարերի խրախուսման նպատակով Կառավարությունն իրականացնում է նաև մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ առանձին ծրագրերով խրախուսական պարգևներ են նախատեսված տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի մեդալակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի հաղթող դպրոցները, աշակերտները և ֆիզկուլտուրայի ուսուցիչները նույնպես խրախուսումների են արժանանում։
Դասավանդողների և ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը և մասնագիտական զարգացումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից են, և հենց այս նպատակով էլ մարզական վարկանիշային սանդղակում ուսուցիչների և մարզիչ-մանկավարժների ատեստավորման ցուցանիշները ներառվել են որպես հիմնական բաղադրիչ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների զարգացման և մարզագույքով ապահովման խնդրին: Մարզպետարանների ներկայացուցիչները կարևորել են, որ վարկանիշավորման արդյունքում լավագույնը ճանաչված մարզերը որպես պարգևատրում մարզագույք են ստանալու:
Ըստ ընթացակաիգի՝ սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչն ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս 4 բաղադրիչների ամփոփման միջինացված արդյունքով ձևավորվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց