Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ կարևորելով կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը։
«ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է սպորտի զարգացումն ու մասսայականացումը հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում: Սպորտի ռազմավարության առաջնային թիրախներից է Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, և այս առումով կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը Հայաստանում մեզ համար կարևոր փորձառություն է: Այս մարզաձևը լայն տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում, ուստի առաջնության անցկացումը կնպաստի ինչպես կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը, այնպես էլ 2027 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնության նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու հարցում և վստահություն հայտնել, որ այն իրադարձային կլինի հայկական մարզաշխարհի համար:
«Կարատեն ինստիտուցիոնալ մարզաձև է, և հույս ունեմ այս մրցաշարը կնպաստի Հայաստանում կարատեի նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը»,- ասել է Անտոնիո Էսպինոսը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության կազմակերպչական և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
«Հարգելի գործընկերներ, տարրական դպրոցում բազմահամակազմ դասարանների հետ աշխատելը մեծ հմտություն է պահանջում: Հատկապես բարդ է, երբ պետք է միաժամանակ ուշադրություն դարձնել թե՛ առաջադեմ աշակերտներին, թե՛ աջակցության կարիք ունեցող երեխաներին: Կցանկանայի…
«Հարգելի գործընկերներ, նոր չափորոշիչով նախագծային աշխատանքը դարձել է պարտադիր նաև տարրական դասարաններում: Կցանկանայի լսել ձեր կարծիքը. Ինչպե՞ս ընտրել թեմա, որը հետաքրքիր կլինի ցածր դասարանցիներին և չի դառնա բեռ ծնողի համար:…
Ինչպե՞ս եք կազմակերպում հետադարձ կապը տարրական դասարաններում, որպեսզի աշակերտը ոչ թե սպասի «թվանշանի», այլ հասկանա իր սխալն ու առաջընթացը: Կիսվե՛ք ձեր փորձով՝ ի՞նչն է իրականում աշխատում՝ ինքնագնահատման սանդղակնե՞րը, թե՞ «ելքի…
Արդյո՞ք կամավոր ատեստավորումը դիտարկվում է որպես մասնագիտական աճի հնարավորություն, թե՞ այն լրացուցիչ հոգեբանական ճնշում է ուսուցչի համար, որն ազդում է դասապրոցեսի որակի վրա: Մի՞թե ատեստավորման արդյունքն ազդում է ուսուցչի հեղինակության…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց